Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկի պահպանման կանոնները

Հունիս 01,2016 13:30

Լոլիկը օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով` A, B, C, PP, oրգանական թթուներով եւ հանքային աղերով` Ca, Na, Mg, Fe եւ այլն:

Լոլիկի օգտակար հատկանիշները եւ թարմությունը տան պայմաններում պահպանելու համար պետք է ուշադրություն դարձնել պահպանման կանոններին:

Լոլիկի համն ու բույրը պահպանելու համար նախընտրելի է այն պահել բացօթյա, կողովի մեջ: Սառնարանը փոխում է լոլիկի համն ու բույրը: Պետք է նաեւ արեւի ճառագայթներից հեռու պահել, իսկ լվանալ միայն օգտագործելուց առաջ:

Որպեսզի աղիքներն ավելի լավ ներծծեն լիկոպեն կոչված օգտակար նյութը, նախընտրելի է թարմ լոլիկի շերտերի վրա մի քիչ ձիթայուղ լցնել:

Թարմ լոլիկի շերտերը զովացնում եւ հանգստացնում են այրված ու վնասված մաշկը:

Լոլիկները հեշտությամբ կեղեւազրկելու համար նախ խաչաձեւ ճեղքել դանակով, ապա մի քանի րոպե ընկղմել տաք, ապա սառը ջրի մեջ եւ նոր մաքրել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» 31.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930