Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով մեղադրյալ Նարեկ Խաչատրյանն այսօր դատարանում պատմեց, որ Սեդրակ Զատիկյանի հետ որևէ թշնամություն, կոնֆլիկտ չի ունեցել:
Նա վստահեցրեց, որ գործի հետ որեւէ առնչություն չունի:
Ըստ նրա, Սեդրակ Զատիկյանի եղբոր մտերիմ հարաբերություններ է ունեցել նույնիսկ Սեդրակի սպանությունից հետո: Ավելին՝ ասաց՝ նույնիսկ ընկերներ են եղել:
Նարեկ Խաչատրյանը հերքեց նաեւ, թե սպանության դիմաց վարձատրության գումարի մի մասն է փաթեթով փոխանցվել սպանությունը կատարած անձին, այլ մեքենայի գումարն էր: Նա նաեւ վստահեցրեց, որ սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանին առաջին անգամ դատարանում է տեսել:
Կարդացեք նաև
Ըստ նրա, սպանության օրը ինքը գտնվել է փեսայի տանը, ոչ թե Ստեփան Հակոբյանի՝ Արամուսում գտնվող ամառանոցում:
Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել ու պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ