Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ՊՆ համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալությունները չի համարում քառօրյա պատերազմի հետեւանք:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
«Ինչու ենք միայն քառօրյա պատերազմի հետեւանք դիտում, դեռ մարտի երեսունին ներկայացրինք ՊՆ համակարգի զեկույցը՝ գնումների մասով: Այդ զեկույցում էլ էին արձանագրված նույն խնդիրները, որ միջնորդներից, բարձր գներով ձեռքբերումներ կան, հնարավոր է պատերազմը նպաստել է, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն, բայց որ խնդիրը եղել է ու բավականին երկար ժամանակ է եղել, դա ակնհայտ է»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով, բանակն ամեն առումով իր պաշտպանական ծախսերը՝ ամեն լումա, պետք է թափանցիկ ու արդյունավետ ծախսեր՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը. «Բայց ինչպես երեւում է՝ այդ մոտեցումը չի գործել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ