«Սամվել Բաբայանը վերադառնալուց հետո շատ ակտիվ հարցազրույցներ է տալիս ու իր վերադարձի պատճառը գաղտնիք չի դարձնում: Իսկ եթե դա ձեզ չի բավարարում, կամ հստակ չէ՝ ինչ դերակատարում է տրվելու Բաբայանին, գտեք ու հարցրեք նրա վերադարձի սցենարը գրողին. կպատասխանի, եթե համարի, որ արդեն ժամանակն է խոսելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` Սամվել Բաբայանը հեռացավ ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, հիմա վերադարձել է. շատերը նրան գրեթե փրկչի կերպար են վերագրում, Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների կեցվածքը լոյալ է: Ձեր կարծիքով ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Սամվել Բաբայանը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Զրույցի մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցանկացած պատահական մարդ իրավունք չունի խոսելու նման մարդկանց մասին, որոնք հայրենիքին շատ մեծ ծառայություն եմ մատուցել: Լավ կլիներ , որ Դուք պատմեիք Ձեզ պատգամավոր դարձնելու սցենարի մասին: Գուցե պատմեիք, թե այս հինգ տարիներին ինչ ծառայություն եք մատուցել Ձեր ընտրողներին…