Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում, որի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend.az լրատվականը։
Խոսելով վերը նշված թեմայի մասին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ասել է, որ 2016թ. հունիսին հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջև սպասվում է ևս մեկ հանդիպում, որը հնարավորություն կտա նշանակալիորեն առաջ շարժվել բանակցային գործընթացում և փոխել ստատուս-քվոն։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հերթական անգամ կրկնել է Արցախի հակամարտության հարցում ադրբեջանական դիրքորոշումը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը անվստահելի, անհետևանք և անհանդուրժելի են համարում ներկայիս ստատուս-քվոն։ Դրա փոփոխության համար անհրաժեշտ է վերջ դնել բռնազավթմանը, հայկական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից»։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Մամեդյարովը պնդել է, որ Հայաստանը շարունակում է բանակցային գործընթացի վիժեցման քաղաքականությունը։
Կարդացեք նաև