Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա օրերս մայրաքաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին. որպես Նժդեհի գաղափարախոսության հետեւորդ՝ ի՞նչ է կարծում, հաջողվե՞լ է քանդակագործին ստեղծել նրա կերպարը:
«Մոնումենտալիզմի ընդհանուր մոտեցումներ կան եւ բավականին ներդաշնակ»,- ասաց Սահակ Մինասյանը: Մեր դիտարկմանը, թե խիստ տարբեր գնահատականների է արժանացել արձանը, ընդհուպ մինչեւ Գարեգին Նժդեհին Պետրոս Առաջինին ու Պուշկինին են նմանեցրել, որն էլ Նարեկ Սարգսյանը մեկնաբանել է քանդակագործ Գագիկ Ստեփանյանի Պետերբուրգում սովորելու հանգամանքով, մեր զրուցակիցն ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղ է սովորել, բայց ընդհանուր գաղափարախոսությունը պաշտպանված է, կա ներդաշնակություն, բավականին արտահայտիչ ներդաշնակություն:
Իսկ ինչ մնում է ավելի մանրամասն գնահատելուն կամ մասնագիտական կարծիք կազմելուն, գիտեք ոչ մեկը չի կարող ասել, որ արձանը ճիշտ չի արվել, իսկ մյուս մնացածն արդեն նախասիրությունների, պատկերացումների հարց է: Մեկը պնդում է, թե դինամիզմի մեջ պետք է լիներ, մեկը նմանեցնում է մեկ այլ հայտնի մարդու կամ հերոսի, ընդհանուր առմամբ՝ համալիր տեսքով, իր ճարտարապետությամբ, ես նորմալ եմ համարում:
Որպես կոթող՝ վարպետորեն արված գործ է, մինչ արձանի բացումը կարող է ես արձանը պատկերացնեի ուրիշ կերպ, ինձ թվար, թե էն մյուս տեսակն ինձ ավելի է դուր գալիս, բայց առաջին, երկրորդ, երրորդ հայացքից համակողմանի ուսումնասիրելուց զգում ես, որ արժեք ներկայացնող կոթող է»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը զերծ մնաց գնահատական հնչեցնել ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի մասին, ասաց, որ չի տեսել այն: «Կներեք չեմ տեսել, կարծիք ասել չեմ կարող, իսկ լուսանկարով արձան չեն դատում: Արձանը պետք է ուսումնասիրվի այն շրջակայքում, որտեղ տեղադրված է»:
Հարցին՝ իսկ մարշալի արձանը արժեր տեղադրե՞լ, երբ մեծ քննադատությունների արժանացավ այն փաստը, որ նա մասնակցել է 1956 թվականին Հունգարիայի հակակոմունիստական ապստամբությունը բռնի կերպով ճնշելուն, մեր զրուցակիցն ասաց. «Երբեմն այդ քննադատությունների մեջ շատ ճիշտ ու տեղին բան կա, բայց շատ ավելի հաճախ հանդիպում ենք ուղղակի այն նորմատիվին, թե ինչո՞ւ ես չեմ արել:
Օրինակ՝ հիշո՞ւմ եք Առնո Բաբաջանյանի արձանը ինչ խիստ քննադատությունների ենթարկվեց: Ես ինքս առաջին իսկ պահից նախ ինքնատիպություն եմ տեսել, նոր մտածելակերպ ու նոր արտահայտչաձեւեր եմ տեսել քանդակագործության, որը ինձ՝ որպես դիտողի, բավականություն է պատճառել եւ հիմա էլ անտարբեր չեմ անցնում կողքով», -ասաց Սահակ Մինասյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գարեգին նժդեհի համագործակցումը գերմանական նացիզմի հետ:
1923 թ-ին լինելով Բուխարեստում, նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը – Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ 1920 թ Հոկտեմբերի սկզբին,Զանգեզուրում սկսեց զանգվածային ապստամբությունը Խորհրդային կառավարության դեմ, որը վարել է նժդեհն, Տեր-Դավթյանի հետ:Որի մահից հետո ապստամբությունը վարում է մենակ: Նոյեմբերի 21-ին 11-րդ Կարմիր բանակի երկու բրիգադներին եւ մի քանի դաշնակցային թուրք գումարտակներին պարտվեցին ապստամբները, այդ իրադարձությունների ընթացքում , ըստ որոշ աղբյուրների,
Կարմիր բանակի կորցնում է մոտ 12,000 զինվորներ :
Նժդեհ – «ֆաշիստ», «նացիստ»,
«Նժդեհն այս գաղափարախոսությունով փորձում է ազդեցության տակ պահել Հիտլերին:Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին , Գարեգին նժդեհը սկսել է համագործակցել գերմանական իշխանությունների հետ, նպատակ ունենալով գերմանիան Կովկասն գրավումից հետո, կանխել թուրքական զորքերի ներխուժումը Խորհրդային Հայաստան եւ Գերմանիայի « հնարավոր օգնությամբ» վերականգնել Հայաստանի անկախությունը:Նույն պատկերն է Ղրիմի Թաթարների համագործակցությունը գերմանական իշխանությունների հետ:Դա նրա երկրորդ հարցակումն էր ռուսական զորքի վրա:Որի համար նա դատվում է ցմահ բանտարկության:
Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։Նրանցից մեկն էր նաեվ նժդեհն:
ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման է համարում նժդեն Հայաստանում իր իշխանությունը վերականգնելու համար։ «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։
Նժդեհն քաջ տեղյակ էր, որ Թուրքիան, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942 թ. վերջ- 1943 թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։Նժդեհն լինելով Հայ ազգի սպարապետ,տարիներ հետո ապացուցվեց որ այս անձը միմիայն մտածում էր իր փառքի մասին: Բայց եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտը ապա հաջորդ օրը Թուրքիան կկոտորեր Եղեռնից փրկված մի բուռ հայությանը:1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ` կատարելու թուրքական հեղափոխությունը, ապա, չնայած վերջիններիս` Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ դատից»:
Այս անգամ էլ չիրագործվեց դաշնակցության կեխտոտ պլանը եվ այդ անունը պետք է վերանա ընդմիշտ:
Ի՞նչ է նշանակում սա պետական դավաճանություն չէ, ասացեք որ այսպես կվարվեր միմիայն երկրի ու ժողովրդի թշնամին, կեղծելով պատմությունը, ջնջելով իրենց հանցանքի արյունոտ էջերը: ՈՒ այդ կեղծիքը ու խաբեությունը շարունակվում է արդեն հարյուր տարուց ի վեր, սերունդներ են մեծացել այդ ստի ու կեղծիքի վրա, և դժվար է լինելու հետագայում ապացուցել որ սրանք եղել են «ԱԶԳԱԴԱՎՆԵՐ»:
Մահ ազգի դավաճաններին