Ադրբեջանի ազգային հավաքականի եւ «Գաբալայի» ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը իրեն քննադատած լրագրող Ռասիմ Ալիեւին սպանելու համար դատարանի վճռով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, տեղեկացնում է trend.az-ը:
Մեղադրվել են նաեւ ֆուտբոլիստի հարազատները, որոնք օգոստոսի 8-ին դաժան ծեծի էին ենթարկել լրագրողին, որը հաջորդ օրը ստացված ծանր վնասվածքներից մահացել էր:
Բաքվի դատարանը սպանությանը մասնակցած հինգ հոգու դատապարտել է 9-ից 12 տարվա ազատազրկման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ru.axar.am-ի