Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար՝Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

Մայիս 31,2016 17:25

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Մայիսի 31-ին զբոսայգու տարածքում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է:

Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։

Hovik Abrahamyan_vernaxavՀուշաքարի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը բացման հանդիսավոր արարողությունից հետո հայտարարեց. «Այս հուշաքարի բացումը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ մենք հետևողական ենք, հարգում ենք մեր զինվորների հերոսությունը, յուրաքանչյուր հայ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում բարձր է գնահատում մեր հերոսներին, որոնց կյանքի շնորհիվ կարողացանք պաշտպանել Արցախի սահմանները: Այս հերոսներին ամբողջ կյանքի ընթացքում պետք է հիշենք և ուշադիր լինենք նրանց հարազատների նկատմամբ»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն ու բուհերի ուսանողական կառույցները հանդես են եկել բազում ծրագրերով թե՛ առաջնագծում, թե՛ ցուցաբերվել է աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցվել հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով ապահով դարձրին ուսանողական և երիտասարդական կյանքը:

Այդ շարքում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ. «Պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրել է ոչ թե ուղղակի տարածք, այլ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին: Դա էլ վկայում է ծրագրի բովանդակության և գաղափարի մասին: Հույս ունեմ, որ այս վայրն ու հուշաքարը կդառնան դաստիարակչական բոլոր այն հուշաքարերի նման, որոնց մեջ ամփոփված են հերոսամարտեր ու հերոսներ»:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ հուշաքարի բացման նախաձեռնությունը հենց ուսանողներինն է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուսանողները մոտեցան ինձ ու նման առաջարկով հանդես եկան: Սա միանգամից ծագած գաղափար չէր, քանի որ ուսանողական խորհուրդը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ զինված ուժերի հետ. կազմակերպվում են ուսանողների այցելություններ զորամասեր, բուհում բացվել է հրաձգարան»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031