Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը (Տեսանյութ)

Մայիս 31,2016 17:17

Մոսկվայի տան դահլիճում օրերս հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Քարկտիկ» գիտահանրամատչելի ֆիլմը, որը ներկայացնում է հայտնի խաղի մեկնությունը` զուգորդված հայերի նախնիների եւ նրանց գիտելիքների մասին ուսումնասիրություններով եւ ուշագրավ տվյալներով:

Ֆիլմի հեղինակների խոսքով` այն, ինչ կբացահայտեն ֆիլմը դիտողները, ոչ թե չափազանցություններ են, այլ փաստարկված իրողություններ. այլ է հարցը, որ հնագույն էթնոսի գիտելիքների մի մասը կորսվել է, մի մասն էլ մեզ է հասել փոշոտված պահարաններում փակված գրքերի տեսքով:

Նիկոլայ Դավթյան

Նիկոլայ Դավթյան

«Ֆիլմը դիտելով` կսովորեք «Քարկտիկ» խաղալ, բայց կհասկանաք, որ բոլոր հին խաղերի մեջ մեր նախնիներն իմաստություններ են դրել, որոնք պետք է ուսումնասիրել: Օրինակ, խաղը հուշում է մեզ, որ կա «Օրիոն» համաստեղությունը, որը ժամանակի յուրօրինակ ցուցիչ է: Պատկերացրեք, որ համակարգիչ չկա, ինտերնետ չկա, ինչպե՞ս կհաշվեք ժամանակը: Մեր նախնիներն առանց ինտերնետի` համաստեղության միջոցով հաշվել են ժամանակը եւ ոչ միայն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը:

P1090016Ֆիլմում անդրադարձ է արվում հնագույն քաղաքակրթությունների հայտնի հետազոտող, գրող, լրագրող Գրեմ Հենկոկի` Հայաստան կատարած վերջին այցին: Հենկոկը ճանապարհորդել է աշխարհով մեկ, հետազոտել ինկերի, ացտեկների, մայաների, եգիպտացիների եւ այլոց լեզուն, մշակույթն ու գրականությունը:Քաղաքակրթության բնօրրանի փնտրտուքը նրան առաջին անգամ Հայաստան բերեց 2014 թ.-ին: Հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գեւորգյանի հրավերով Հենկոկը եղել է Մեծամորի, Ագարակի հնավայրերում, Ուխտասարում, Քարահունջում, Տաթեւի վանքում եւ հայտարարել, որ Հայաստանում է թաքնված քաղաքակրթությունների բանալին:

Հենկոկի վերջին գրքի մի ամբողջ գլուխ նվիրված է Հայաստանին: Նա գրում է, որ Հայաստանն է հնագույն մշակույթի եւ գիտելիքների կրողը: Վերջին այցը 2015թ.-ի օգոստոսին էր, երբ ավելի քան 20 երկրների տարբեր մասնագետներից բաղկացած խմբով Հենկոկը եղավ Քարահունջում` աստղային դիտում կատարելու համար:

Վազգեն Գեւորգյան

Վազգեն Գեւորգյան

Վազգեն Գեւորգյանի պատմելով` գիտարշավի մասնակիցները ցանկանում էին համոզվել, որ Քարահունջն աստղադիտարան է: «Հնագույն ժամանակներում մեր նախնիներն «Օրիոն» համաստեղության միջոցով են ճշգրիտ հաշվել ժամանակը: Մայաների, ացտեկների, եգիպտացիների, շումերների տոմարները եւս կազմվել են «Օրիոն»-ի միջոցով: Տաթեւի սյունն էլ, որն «Օրիոն»-ի երկրային ցուցիչն է, կառուցված է աստղագիտության հնագույն գիտելիքների հիման վրա:

Մեր նպատակն էր` հաստատել, որ Քարահունջն աշխարհի հնագույն աստղադիտարանն է: Աստղադիտման արդյունքում հաստատեցինք, որ Քարահունջի գլխավոր` 63-րդ քարն «Օրիոն»-ի ճշգրիտ ցուցիչն է: Պատկերացրեք, որ այդ քարի անցքը ճշգրիտ կերպով իր մեջ «տեղավորեց» «Օրիոն»-ի երեք աստղերը: Դա հենց ցուցիչն է եւ դա չի կարելի պատահականություն համարել: Հետեւաբար, Քարահունջն աստղադիտման ամենահին կենտրոնն է: Գրեմ Հենկոկի խոսքով` այն 12.000 տարեկան է, այսինքն` թվագրվում է Մ.թ.ա. 9600թ.-ով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Գեւորգյանը:

P1090235Նրա փոխանցմամբ` Գրեմ Հենկոկը նաեւ հայտարարել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող նեոլիթյան ժամանակաշրջանի ծիսական համալիրը` «Պորտասարը», պատկանում է հայկական մշակույթին եւ ընդհանրություններ ունի Քարահունջի հետ, որն էլ իր հերթին հաստատում է` հայերի նախնիներն են եղել աստղագիտության կրողն ու տարածողը:

_VMG1098«Քարահունջի թվագրումը Հենկոկը կատարել է աստղային ձգվածության միջոցով: «Օրիոն» համաստեղության երկնային շարժը մոտ 26.000 տարի է: Հենկոկն առաջնորդվում է աստղային ծրագրերով եւ գործակցում մասնագետների հետ: Ես էլ դիմել եմ Նովոսիբիրսկի գեոդեզիական ակադեմիայի աստղագետներին, որոնք «աստղահնագիտության» միջոցով նույնպես հաստատել են թվագրումը: Հաստատված է, որ համակարգչային այդ մեթոդը ճշգրիտ է եւ հնարավորություն է տալիս ճշգրիտ թվագրում անելու»,-նշեց Վազգեն Գեւորգյանը:

P1080863Նա նաեւ տեղեկացրեց, որ Քարահունջի մասին Գրեմ Հենկոկը վերջերս բարձրաձայնել է Կանադայում տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Նկատենք, որ Հենկոկի «ֆեյսբուքյան» էջը 300.000-ից ավելի հետեւորդ ունի: Միայն Քարահունջի լուսանկարներից մեկը` համապատասխան տեղեկատվությամբ, հավանել են  2000-ից ավելի օգտատերեր եւ Հենկոկի էջից տարածել ավելի քան 400 անգամ:

_VMG1104Ինչ վերաբերում է հետազոտողի գրքերին, ապա միջազգային տարբեր վարկանիշներով` դրանք աշխարհում ամենապահանջվածներից են. տպաքանակն արդեն գերազանցել է 7 միլիոնը: Իսկ Հենկոկը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մարդկանցից:

Հավելենք, որ «Քարկտիկ»-ը կոմերցիոն ֆիլմ չէ, օրերս այն հասանելի կլինի Youtube-ում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գրեմ Հենկոկի հայաստանյան այցի լուսանկարները տրամադրել է Վազգեն Գեւորգյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ավետիք Գրիգորյան says:

    Այդ ե՞րբվանից են գրողներն ու լրագրողները զբաղվում հնավայրերի թվագրմամբ՝ աստղագիտական մեթոդներ կիրառելով: Մոռացել եք, թե գիտությունն ի՞նչ բան է, թե՞ ընդհանրապես տեղյակ էլ չեք: Ուզում եք Հայաստանում գիտության գաղափարն իսպառ վերանա՞: Ինչո՞ւ եք ձգտում Ադրբեջանի նման դառնալ գիտության և պատմության կեղծող: Ադրբեջանի հետ հիմարության, տգիտության և զեղծարարության մեջ ե՞ք ուզում մրցել: Էլ ինչո՞ւ եք սպասում դրսից գրողներ ու լրագրողներ գան, մենք մեր գրողներ ու լրագրողներ չունե՞նք: Անոնք հարևանի բոստանի՞ց են, այնտեղի վերին օծությո՞ւնն են ստացել: Կամ ինչո՞ւ գրողներ ու լրագրողներ, մեր տաքսիստներին ուղարկեք Քարահունջ: Նրանք նույնքան աստղագետ են, որքան գրողներն ու լրագրողները: Թող գնան, ուսումնասիրեն, «աստղային դիտումներ» կատարեն (աստղագետներին խնդրում եմ չպայթեն ծիծաղից): Ավելին, ի տարբերություն գրողների ու լրագրողների, տաքսիստներից ոմանք նույնիսկ ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուներ են: Դա երևի «Առավոտ»-ի պատկերացրած գիտության «արշալույսի» ավետիսն է Հայաստանում: Հետաքրքիր է «Առավոտ»-ն ընդհանրապես պատասխանատվություն զգո՞ւմ է իր տառի ու տողի համար: Կամ թող «Առավոտ» օրաթերթն իր անձնակազմով հանդերձ պատշաճ չափով բարձարացնի իր կրթական ու բարոյական մակարդակը, կամ էլ թող վերանվանի օրաթերթը «Մայրամուտ», որ գոնե անունը համապատասխանի թերթի տխուր վիճակին:

    • Տպավորությունն այն է, որ Դուք զայրալից մեկնաբանություն եք գրել՝ անգամ առանց կարդալու, այլապես «Առավոտին» չէիք վերագրի արված մեջբերումների հեղինակային պատասխանատվությունը:

      • Ավետիք Գրիգորյան says:

        Այսինքն, ուզում եք ասել, որ թացը չորից ջոկելը «Առավոտ»-ի գործը չէ՞. ինչ էլ որ տան, կարող է տպել, հղում անելով այս կամ այն աղբյուրի, սրա ու նրա ասածների վրա, առանց պատասխանատվություն կրելո՞ւ: «Առավոտ»-ի մտքով ինչո՞ւ չանցավ որևէ աստղագետի հրավիրել, կարծիք հարցնել այդ ամենի մասին ու դա էլ զետեղել հոդվածում: Մի հղում էլ նրա վրա կանեին: Թե՞ Հայստանում աստղագետ չի եղել ու չկա: Կամ ինչո՞ւ ֆիլմի ռեժիսորին չեն հարցրել, թե մասնագետներն ի՞նչ են ասում այդ վարկածների մասին: Աստղագիտությունը գիտություն է, ուստի առաջնորդվում է ճշմարտության խիստ չափանիշներով: Գրողը, լրագրողը, ռեժիսորը չի կարող աստղագիտությամբ զբաղվել, եթե նաև աստղագետ չէ: Պարզ չի՞, որ Վազգեն Գևորգյանն էլ աստղագետ չէ: «Առավոտ»-ը դա չի՞ հասկանում: Թե՞ չի ուզում մասնագիտական կարծիք լսել, որ հանկարծ հոդվածի սենսացիոն հնչեղությունը ի չիք չլինի:
        Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հոդվածը կարդացել եմ ու ամաչել: Դուք չե՞ք ամաչի, եթե որոշ ժամանակ անց այդ ֆիլմին ծաղրանքով անդրադառնան այլ երկրների լրատվամիջոցները ու պարզեք, որ ճիշտ են ծաղրում:

    • Լուիզա Սուքիասյան says:

      Ավետիք Գրիգորյան, անցեք Գրեմ Հենկոկի հիշատակած մեթոդի հղմամբ եւ տեղեկացեք` հաշվարկի ինչ մեթոդի մասին է խոսքը, որ թվականից եւ ինչպես է կիրառվում միջազգային հեղինակավոր գիտակրթական հաստատությունների կողմից:

      • Ավետիք Գրիգորյան says:

        Սրա մասին չե՞ք խոսում՝ https://en.wikipedia.org/wiki/Orion_correlation_theory : Անհիմն ենթադրությունների հավաքածուով արվող պնդումներ են, նայեք գոնե հենց նույն հղումով էջի «Critisism» մասը: Կարդացեք, եթե կարող եք կարդալ ու հասկացեք, եթե կարող եք հասկանալ: Իսկ Broadcasting Standards Commission կազմակերպությունը մասնագիտակա առումով ոչինչ է նման հարցերում դատավոր լինելու համար: Ես որպես մասնագետ նման մոտեցումներն ընդունել չեմ կարող: Այսքանը, այս էջն այլևս չեմ մտնի ու ոչինչ չեմ մեկնաբանի:

    • Սերգեյ says:

      «Հենկոկն առաջնորդվում է աստղային ծրագրերով եւ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ: Ես էլ դիմել եմ Նովոսիբիրսկի գեոդեզիական ակադեմիայի աստղագետներին, որոնք «աստղահնագիտության» միջոցով նույնպես հաստատել են թվագրումը»։ ։ Սա երևի չի նկատել Ավետիք Գրիգորյանը։

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/31/698763/

      © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Որպեսզի կարողանամ մնալ բարեկրթության սահմաններում ու չվիրավորել հերունուն և նրա հետևորդներին միանգամից տամ իմ ուսումնասիրությունների արդյունքում գրածս մի հոդված, որը տարիներ առաջ տեղադրել էի ֆեյսբուքի իմ էջում: Միանգամից ասեմ, որ մտադիր եմ առաջին իսկ հնարավորության դեպքում ես արդեն գիտական ած;ատություն եմ գրելու այս թեմայով, որտեղ արդեն մաթեմատիկորեն հիմնավորված ցույց եմ տալու Հերունու իրական դեմքը: Մինչ այդ ասեմ, որ էս հոդվածը կարդալուց հետո, ցանկացած մեկը եթե շարունակի Զորաց Քարերը Քարահունջ կոչել նա իմ անձնական թշնամին է: Ես պատրաստ եմ ում հետ ուզում է պատահի, թե դատարանում, թե որևէ հեռուստաընկերության ուղիղ եթերում, թե գիտությունների ակադեմիայում ապացուցել, որ հերունին ու հերունիստները հայոց պատմության մեծագույն զեղծարարներ են:
    (Սյունյաց աշխարհի առեղծվածը)

    https://drive.google.com/open?id=0B_zjW3csY4DTMEgzcEtJWVFRVkk

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031