Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բնակիչը մեղադրվում է կնոջն ու դստերը ծեծի ենթարկելու, ինչպես նաև՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Մայիս 31,2016 17:00

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ իրենց բնակարանում կնոջն ու դստերը ծեծելու, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

2016 թվականի մայիսի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս. Մինասյանը, ում նկատմամբ ևս կիրառվել է բռնություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի մայիսի 24-ին Երևանի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկում Ս. Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընտանիքի անդամների՝ կնոջ և դստեր հետ, ծեծել նրանց։

Այնուհետև վիճաբանել է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 118-րդ հոդվածով (ծեծ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031