Լրահոս
Օրվա լրահոսը

Դոպինգային սկանդալը Հայաստան հասել է, թե ոչ, վերջնականապես կիմանանք եկող շաբաթ

Մայիս 31,2016 16:55

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե Միջազգային օլիմպիական կոմիտեն ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանին արգելել է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին եւ« որ ՄՕԿ-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից պահանջել է վերադարձնել 2008 թվականին Պեկինում նրանց ստացած մեդալները:

Մեր երկու ծանրորդների որակազրկման լուրը այսօր դեռ ոչ հաստատել կարելի է, ոչ էլ՝ հերքել, քանի որ ոչ ՄՕԿ-ը, ոչ ՎԱԴԱ-ն անուններ պաշտոնապես դեռ չեն հրապարակել:

Բայց մի ճշտում. Հռիփսիմե Խուրշուդյանը Պեկինի օլիմպիական խաղերում մեդալ չի նվաճել: Նրա Չինաստան մեկնելու որոշումը կայացվել էր վերջին պահին՝ փոխարինելու Մելինե Դալուզյանին եւ որտեղ Հռիփսիմեն զբաղեցրել է, եթե չենք սխալվում, 11-րդ տեղը:

Ըստ ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության, 2008 եւ 2012 թվականներին մասնակցած մարզիկների դոպինգ  նմուշների «B» սրվակների վերստուգումը իրականացվելու է հունիսի առաջին օրերին, Ավստրիայի լաբորատորիայում եւ որակազրկված մարզիկների անունները պաշտոնապես պետք է որ հրապարակվեն արդեն եկող շաբաթ: Այնպես որ, մի քանի օր է մնում՝ հաստատ իմանալու, թե դոպինգային սկանդալը Հայաստան հասե՞լ է, թե՞ ոչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Թեմայի մասին մանրամասն՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031