Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. Փոքր բիզնեսը ստիպված է վճարել ավելի շատ հարկեր

Մայիս 31,2016 16:31

Մենաշնորհային դաշտը սկսում է ձեւավորվել մաքսային սահմանից: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը:

Նա նշեց, որ գործարարը չի կարողանում հավասար պայմաններով եւ հավասար ընթացակարգով ներմուծում իրականացնել, ինչն իրականացնում են որոշակի մենաշնորհային արտոնություններ ունեցող ներկրողները:

Գեւորգ Պողոսյանը նկատեց, որ եթե փոքր բիզնեսը կարողանա հավասար ընթացակարգով ներմուծել նույն ապրանքը, ապա կսկսի ձեւավորվել բնական մենաշնորհային միջավայր. «Փոքր բիզնեսը միշտ փոքր քանակի ներմուծումներ է անում, սակայն ուսումնասիրությունների արդյունքում մենք հասկանում ենք, որ մենաշնորհները բնական ձեւով չեն ձեւավորվում: Սահմանի վրա մենք ունենք մի մեծ չարիք՝ այդ հսկիչ գների հիման վրա իրականացվող ներմուծումն է, եւ գնի մեթոդի հիման վրա իրականացվում է ներմուծում՝ բացառապես խոշոր ներկրողների համար: Իսկ փոքր բիզնեսը ստիպված է անցնել այդ բարդ հսկիչ գների ընթացակարգով եւ վճարել ավելի շատ հարկեր, տուրքեր եւ մաքսավճարներ, որպեսզի կարողանա իր ապրանքը ներմուծել»:

Գեւորգ Պողոսյանը ընդգծեց, որ կան մի խումբ ապրանքներ, որոնց համար սահմանված են շատ բարձր մաքսային վճարներ: Նա նշեց, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) չեն կարողանում լինել այդ դաշտում, որովհետեւ շուկայում մրցունակ չեն կարող լինել:

Անդրադառնալով ՓՄՁ-ների խնդիրներին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ նրանց մեծ մասը առեւտրով է զբաղվում, եւ իրենց աշխատանքին խոչընդոտում են հիպերմարկետները. «Իրականում քաղաքականությունը պետք է այնպես կատարվի, որ նման մեծ հիպերմարկետները լինեն միայն ոչ բնակելի հատվածներում, իսկ բնակելի հատվածում ունենանք առեւտրի ոլորտում ՓՄՁ-ներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031