Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան. «Հարկազատումը մեր այսօրվա ասպիրինը չէ»

Մայիս 31,2016 16:04

«Հարկազատման գործընթացը ընդհանրապես լավ գործիք չէ»,- մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նա նշեց, որ հարցին պետք է նայել պետության տեսանկյունից, եւ որպես օրինակ բերեց տաքսի ծառայությունների ոլորտը. «Մոտավորապես 3-4 տարի է` այդ ոլորտը չենք կարողանում կարգավորել, արդյունքում՝ այսօր ունենք այն, որ որ ոլորտը հեշտ է, մարդը վազում է այդտեղ փող աշխատելու: Բա պետության դերակատարությունը ո՞րն է, որ ինքը կարգավորի, չէ՞: Այսինքն՝ այսօր մարդը գնում է աշխատանքի, երեկոյան կոնկրետ այդ ծրագրից օգտվելով տաքսի ծառայություն է մատուցում, դրանով իսկ այդ ոլորտի «հերն անիծելով»: Այսինքն՝ ինքը վարձու աշխատող է, ասենք՝ բանկում, ժամը 6-ին ինքը ինչ-որ, չեմ ուզում անունը տալ, դրանից օգտվելով նաեւ տաքսի ծառայություն է մատուցում: Պետության դերակատարությունը ո՞րն է: Այսինքն՝ դու չպետք է այն ոլորտները թուլացնես, որտեղ մարդիկ թամբալությունից կամ հեշտ փող աշխատելու ցանկությունից ելնելով գնան այնտեղ»:

Հակոբ Ավագյանը հավելեց, որ Հայաստանը ունի ընտանեկան բիզնեսը,սահմանամերձ համայնքներում բիզնեսը, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հարկերից ազատելու մոդելներ. «Այսինքն՝ հարկազատման մոդելի կարծրատիպը 2014 թվականից սկսված կոտրվեց, մեր երկրում դա էլ ներդրվեց: Բայց դա վիրաբուժությանը հավասար գործընթաց է, այսինքն՝ դու ինչպես սահմանես այն ֆիլտրները, որ օգտվի այն թիրախը, որին դու ուզում ես աջակցել:

Տեսեք՝ սահմանված է՝ բացառապես ընտանիքով արտադրությամբ զբաղվող բիզնեսը ազատվի հարկերից: Չի ասում, չէ՞առեւտրով զբաղվողը, այսինքն՝ առեւտրին չի ինքը օգնում, որպեսզի առեւտուրը զարգանա: Կամ ՏՏ-ն գիտենք՝ գերակա ճյուղ է, զարգանալու հնարավորություն ունի, տրված է այդ արտոնությունը, որ նա, ով սկսնակ է ՏՏ ոլորտում, ազատվի հարկերից: Այսինքն՝ հարկազատումը մեր այսօրվա ասպիրինը չէ, մեր խնդիրը այդ եղած օրենքներն իրականում կիրառելն է, հավասար մրցակցային լինեն, ինչը գրված է թղթի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031