Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիայի» տնօրենը՝ պապերի 50 տարվա խողովակների, ներդրումների եւ այլնի մասին (Տեսանյութ)

Մայիս 31,2016 15:32

Արդեն տեղեկացրել ենք, որ սպառողների համար գազի սակագինն այսօր սահմանվեց 146.7 դրամ, նախկինում 1խմ գազը 156 դրամ արժեր: 146.7 դրամով սպառողները վճարելու են հուլիսի 1-ից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր սահմանված սակագինն առավելագույնն է, որ հնարավոր է եղել նվազեցնել:

Հարցին՝ վերջնական՝ սահմանից մինչեւ սպառող սակագնի ձեւավորման վրա ի՞նչ գործոններ են ազդում, Հարությունյանն ասաց. «Բազմաթիվ գործոններ, ամենաէականը պահպանման- շահագործման ծախսերն են: Ներդրումները, որը պետք է արվեն, որպեսզի հետագա սերունդները հուսալի գազաբաշխման համակարգ ունենան: Չանելու դեպքում վաղը, մյուս օրը այդ ամբողջը կորցնելու ենք: Այսօր գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ, այդ 50 տարվա խողովակները մեր պապերի թողած խողովակներ են: Ոչինչ չե՞ք ուզում, որ կառուցենք, ոչինչ չթողնե՞նք մեր սերունդներին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վարդան Հարությունյանն ասաց, որ արդեն մշակված է գազամատակարարման գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է կառավարության հաստատմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031