Լրատվամիջոցներում հայտնված այս տեղեկությունը հաստատել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան՝ Bild-ին հայտարարելով. «Ինչո՞ւ նոր պայմանագիր կնքենք, եթե այն գործում է մինչեւ 2017 թվականը: Մենք ապագայի մասին մտածելու ժամանակ դեռ ունենք»:
Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը մտադիր է «Բորուսիայում» մնալ մինչեւ գործող պայմանագրի ավարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ