Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից գազի համար 156-ի փոխարեն սպառողը կվճարի 146.7 դրամ

Մայիս 31,2016 13:09

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 31-ի կայացած նիստում քննարկվել են «Բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը` որոշել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1. Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 146.700 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հուլիսի 1-ից:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031