Մայիսի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի հիման վրա ընտրական օրենսգրքի վերափոխման հնարավորությունները եւ այդ կապակցությամբ միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։
ՀԱԿ մամլո հաղորդում