Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Կոռուպցիայի դեմ պայքարելու գլխավոր պայմանը կոռումպացված չլինելն է». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 31,2016 12:57

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը։

– Տիկին Թադեւոսյան, կխնդրեի անդրադառնալ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին իշխանությունների հայտարարություններին. Ձեր կարծիքով, արդյո՞ք կկարողանան պայքարել այդ երեւույթների դեմ։

– Կոռուպցիայի դեմ պայքարելու գլխավոր պայմանը կոռումպացված չլինելն է։ Եթե պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչները մինչեւ կոկորդը խրված են կոռուպցիոն ճահճի մեջ, յուրացրել են ողջ տնտեսական դաշտը, պետական բյուջեն դարձրել իրենց սեփական դրամապանակը, նրանցից սպասել պայքար արատավոր, հանցավոր այդ երեւույթի դեմ՝ կլինի առնվազն մանկամտություն։

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա դրանք կոռումպացված վերնախավի տնտեսական հենարաններն են, այսինքն մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ գողական աշխարհը մի գեղեցիկ օր հայտարարի պայքար գողության դեմ՝ «բռնեք գողին» թեզով։ Ի՞նչ արձագանք դա կստանա պետական մակարդակով մեր թալանչիների մեջ։ Կմտածեն՝ գողերը նոր թակարդ են հյուսում, գուցե ավելի չարագույժ եւ վտանգավոր։ Այդ կարծիքը հնարավոր չէ չկիսել…

– Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունները գնացին այս քայլին, ինչո՞ւ հիմա են հայտարարում պայքարի մասին։

– Քառօրյա պատերազմը բացահայտեց գործող իշխանությունների ամլությունը, անգործությունը, անպատասխանատվությունը, տգիտությունը, վայրենի, գազանային ախորժակով Հայաստանը հոշոտելու մոլուցքը։ Դրա մասին, ինչ խոսք, միշտ էլ գիտեինք, միշտ էլ բարձրաձայնել ենք, քննադատել, ահազանգել, բայց որ 18-20 տարեկան սոված, ծարավ, անզեն զինվորին կարող են հանուն իրենց քաղաքական եւ տնտեսական հանցագործությունների մատաղ անել եւ քողարկել «Հայրենիքի պաշտպանություն» քարոզչությամբ, չէինք պատկերացնում։

Ժողովուրդը, կարծես, միանգամից արթնացավ, բայց համաժողովրդական ընդվզման վտանգը իշխանությունները գզում են, հետեւաբար այդ վտանգը ժամանակավոր սառեցնելու խնդիր ունեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031