Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամյանը՝ զինանշանի մասին. «Իմ կարծիքով գտել եմ կատարյալին մոտ տարբերակը». «Իրատես»

Մայիս 31,2016 12:49

Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր  Կարեն Աղամյանը արդեն մեկ հնգամյակ «կարգի է բերում» ՀՀ զինանշանը։ Օրեր առաջ նրա տքնանքի արգասիքը հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարությանը։

– Տարիներ շարունակ Դուք զբաղվում եք ՀՀ պետական զինանշանի ոչ այնքան շտկմամբ, որքան վերաիմաստավորմամբ։ Ի՞նչ փուլում են այսօր աշխատանքները։

– Ըստ էության, 2012-ից եմ սկսել զբաղվել ՀՀ զինանշանի, ինչպես ասացիք, վերաիմաստավորմամբ։ 2012-ին արդեն փաթեթը պատրաստ էր վերլուծական և էսքիզային առաջարկներով։ Սակայն երբ եկավ պահը, երբ բոլորն ընկալեցին, որ իրոք կա զինանշանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ես սկսեցի էսքիզները վերջնական տեսքի բերել և հասկացա, որ կատարածս աշխատանքը դեռ բավականին հում է։ 2016-ի հունվարի առաջին օրերից վերսկսեցի աշխատանքը։

– Այսօր, մեր զրույցի պահին, աշխատանքներն ի՞նչ փուլում են։

– Կարծես հասել եմ ավարտին, իմ կարծիքով գտել եմ կատարյալին մոտ տարբերակը։

– Պարոն Աղամյան, ի՞նչ հանգամանքների բերումով սկսեցիք զինանշանի ուսումնասիրությունը։

– Նախ, զինանշանն ուսումնասիրել եմ նրա գեղագիտական արժեքի տեսանկյունից, ասենք, աջ հատվածը, կոմպոզիցիոն լուծմամբ, ավելի թեթև է, քան ձախ հատվածը, այսինքն, խախտված էր կոմպոզիցիոն հավասարակշռությունը։ Սկսեցի ավելի շահագրգիռ ուսումնասիրել մեր պետական զինանշանը, զուգահեռ ծանոթանալով հերալդիկայի պահանջներին և նրբություններին, հայտնաբերեցի բազմաթիվ վրիպումներ ու թերացումներ։ Բայց դա չէր սարսափելին (սա ասում եմ առանց որևէ չափազանցության), զինանշանի մեջ անթիվ փոփոխություններ են կատարվել, որոնք միտումնավոր խեղաթյուրել են պետական զինանշանի իմաստն ու տեսքը և, աննկատ մնալով, կիրառվել են տարիներ շարունակ:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031