Մենք սովոր ենք, որ ՀՀ իրավապահները եւ հատկապես ԱԱԾ-ն ողջ օրը զբաղվում են ընդդիմության ներկայացուցիչներին գաղտնալսելով եւ նրանց ամեն մի տեղաշարժը վերահսկելով։ Բայց պետությանը լրտես պաշտոնյաներից հեռու պահելը հենց ԱԱԾ-ի գործն է։ Ինչպես կարելի է ավելի քան ութ միլիոնանոց սփյուռքի մեր հայրենակիցների առջեւ դուռը փակել, ինչ է, թե մենք վստահ չենք, որ մեր ԱԱԾ-ն չի թերանա եւ կկարողանա կանխել լրտես գործիչների մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ։ Ավելին՝ եթե որեւէ երկրի հատուկ ծառայություն ցանկանա նման խնդիր լուծել, ապա ինչն է նրա գործակալին խանգարում դառնալ միայն ՀՀ քաղաքացի։ Այլ կերպ ասած՝ երկրորդ քաղաքացիությամբ սահմանված արգելքը ոչ մի վտանգ էլ չի չեզոքացնում։
Պարզվում է՝ վերջին 10 տարիներին հատկապես արտերկրում կրթություն ստացած երիտասարդների շրջանում մեծ թիվ են կազմում երկքաղաքացիները։ Իրենց բնագավառում արդեն կայացած մասնագետներից շատերը երկրորդ քաղաքացիություն են ստացել արտերկրում ազատ աշխատելու, առանց վիզայի եվրոպական կամ այլ երկրներ գնալ-գալու համար։ Սակայն ՀՀ իշխանությունները գրչի մեկ հարվածով կադրային այդ բազան կտրեցին եւ դեն նետեցին։
Համաձայնեք, որ իր ոլորտում կայացած ոչ մի մասնագետ չի ցանկանա զբաղվել քաղաքականությամբ՝ ի սկզբանե իր համար քաղաքական առաջընթացը բացառելով։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները փաստացի թույլ չեն տվել, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունների կադրային բազան երկքաղաքացիների հաշվին ընդլայնվի։ Ավելին՝ լուրջ կասկածներ կան, որ նման մոտեցումը հենց այնպես՝ ապագայում իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգները կանխելու մղումով չի ծնվել, այլ արտերկրում կայացած եւ Հայաստանի քաղաքական կյանքում ներգրավվել ցանկացող կոնկրետ անձանց ճանապարհը փակելու համար է արվել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում