Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյան. հունիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանն Երեւանում կմոտենա +30 աստիճանին. «Հայկական ժամանակ»

Մայիս 31,2016 12:30

Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում գերակշռող անձրեւային եղանակը հասցրել է ձանձրացնել։ Թե երբ այն իր տեղը կզիջի ամբողջությամբ արեւոտ եղանակին՝ դեռ նույնիսկ օդերեւութաբանները չեն կանխատեսում։ Մի բան է միայն հստակ՝ հունիսի 2-ից ջերմաստիճանն ամառային կդառնա՝ հասնելով +30-ի։

Հարցերին պատասխանել է ՍԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը.

– Պարոն Սուրենյան, անձրեւները ե՞րբ են դադարելու։

– Առաջիկա 5 օրերին հիմնականում ցիկլոնի ազդեցությունը մեր երկրի տարածքում պահպանվելու է։ Այն կշարունակի ակտիվանալ երեկոյան ժամերին։ Այսինքն երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին մարզերի մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի երակային անձրեւներ, առանձին հատվածներում շարունակում է մեծ մնալ կարկուտի հավանականությունը։ Բայց այդ անձրեւները զուտ լոկալ, երակային բնույթ են կրելու։

– Ջերմաստիճանն այսօր իջել է երեկվա համեմատ։ Նվազումը կշարունակվի՞։

– Մինչեւ հունիսի 1-ը առանձնապես ջերմաստիճանի փոփոխություններ չեն լինի։ Ցերեկային ջերմաստիճանները կտատանվեն 25-27  աստիճանի  սահմաններում։ Իսկ հունիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում   ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մոտ 3-4 աստիճանով եւ Երեւանում կմոտենա +30 աստիճանին։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031