Եթե Սամվել Ալեքսանյանն ունի շաքարավազ ներկրելու մենաշնորհ, դա չի նշանակում, որ իշխանությունն ու համակարգը պետք է նստի Սամվել Ալեքսանյանի վզին ու այդ մենաշնորհը վաճառի նրա վրա բառիս բուն իմաստով։ Մինչդեռ Սամվել Ալեքսանյանի հետ պետությունը պետք է աշխատի, տա գործելու ավելի լայն հնարավորություններ եւ պահանջի գների իջեցում։
Մենաշնորհ ունեցող գործարարը չպետք է վախենա պետությունից, ընդհակառակը՝ պետք է ունենա համապատասխան երաշխիքներ, որպեսզի չստվերի իր եկամուտները։ Մինչդեռ մեր մենաշնորհ ունեցող գործարարը ստիպված է «լեւի» արաղ քաշել, իսկ ժողովուրդն էլ ուրախանում է, երբ նրան բռնում են այդ գործի վրա։
Երբ խոսում ենք մենաշնորհների հարցում պետության դերի մեծացման մասին, ապա անպայման պետք է նկատի ունենալ նաեւ ռազմավարական նշանակության ապրանքների հարցում պետության տեղեկացվածությունը։ Պետությունը, իսկ պատերազմող պետությունը՝ առավել եւս, պետք է հստակ պատկերացումներ ունենա առանձին ապրանքների գծով պաշարների մասին։ Հայկական լրատվամիջոցներին առաջարկում եմ գնալ պետական պաշտոնյաների մոտ եւ հարցնել, թե, դիցուք, որքա՞ն կհերիքի մեզ շաքարն ու ալյուրը՝ պատերազմի ժամանակ։ Վստահեցնում եմ՝ բոլորին կուղարկեն Սամվել Ալեքսանյանի մոտ, որ ճշտեն պաշարները։ Մինչդեռ պետությունն ինքը պետք է մենաշնորհ ունեցողի հետ ճշտի ռազմավարական նշանակության սննդամթերքի «ոսկի պաշարների» հարցը եւ, եթե պետք է, հրահանգի ավելացնել դրանք կամ համալրել նոր ապրանքատեսակներով։
Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է քննարկել հարցը։
Կարդացեք նաև
Եթե ճիշտն այն է, որ առանց քննարկելու դնենք ու կտրենք բոլոր մենաշնորհները, եկեք այդպես էլ վարվենք, բայց նաեւ չմոռանանք, որ ստիպված կլինենք, ինչպես Ուկրաինայում, կանգնել դատարկ ցուցափեղկերի առաջ եւ մեկ-երկու զրոյով ավելի բարձր գնապիտակները տնտղել։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում