2015-ի առաջին չորս ամիսների տվյալներով` անչափահաս երեխաների կողմից իրականացված 101 հանցագործության դեպքի փոխարեն այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 83 դեպք:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի տվյալներով, նվազել են մարմնական վնասվածքի, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը:
Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասաց, որ այս տարի դեռ չեն գրանցվել խուլիգանության դեպքեր:
Նախորդ տարի կրկին առաջին չորս ամիսների ընթացքում ընտանիքում մարմնական վնասվածք ստացած 4 երեխաների թիվն էլ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է երկուսով: Այս տարվա չորս ամիսներին անչափահասների սեռական ազատությունների դեմ ուղղված 34 դեպք է գրանցվել:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Խաչատրյանն էլ ասաց, որ ՀՀ-ում մուրացիկների թվի աճ է գրանցվել, համատեղ աշխատանքներ են իրականացվում, որոշակի արդյունք արդեն արձանագրել են:
«Մենք սոցիալական, իրավաբանական խորհրդակցություն ենք իրականացնում, երեխաների տեղավորման կողմնորոշման աշխատանքներ ենք անում»,- ասաց Իրինա Խաչատրյանը:
ՀՕՖ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ նկատեց, որ կար ժամանակ, երբ ասպարեզում միայն ոստիկանության տեսուչներն էին, արձանագրում էին խնդիրները ու ամեն ինչ այդքանով ավարտվում էր, իսկ հիմա համագործակցությունն ավելի սերտ է:
Ըստ նրա, անցած տարի 200 երեխա են իրենց կենտրոն վերցրել. Իսկ տարվա առաջին կեսին՝ հունիսին ընդառաջ ընդունել են 80 երեխայի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինե ջան, նյութի նպատակը որ՞ն է։ Ճիշտը ասած բա՜ն չ՛հասկացա; Պարզ ,մարդկային լեզվով կարո՞ղ ես խնդիրը վերլուծել։ Ոնց որ թե վերնագիրը և արծարծված խնդիրը իրար չեն բռնում։ Թե՞ ես եմ սխալ հասկանում։