Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտուր սահմանելու մասին փաստաթուղթը. belta.by

Մայիս 31,2016 12:06

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վավերացրել է  ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համագործակցության փաստաթուղթը։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական belta.by կայքը։

Տեղեկացնենք, որ ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը ստորագրվել է դեռևս 2015թ. մայիսի 29-ին։ Ըստ պայմանագրի՝ ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների ու Վիետնամի միջև սահմանվելու է 0% մաքսատուրք՝ ապրանքների շուրջ 60%-ի պարագայում, իսկ արդեն 2025թ. ապրանքների շուրջ 90%-ի համար կսահմանվի 0% մաքսատուրք։

Lukashenko

Տեղեկացնենք նաև, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ժամանել է Ղազախստան, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Աստանա ժամանած Բելառուսի նախագահը երկկողմանի հանդիպում է ունեցել  նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031