Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Մհեր Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով 28 տարեկան, 2016թ. փետրվարի 28-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի անչափահաս բնակչուհու՝ 2001թ. դեկտեմբերին ծնված աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք եւ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել վերջինիս հետ:
Մ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողությունները կատարելը, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար»): Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:
Ըստ դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգի՝ Մ. Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Մեր տեղեկություններով, նշված փաստական ամուսնության համար միջնորդ է հանդիսացել անչափահաս աղջկա մայրը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մայրը միջնորդել ա, որ ամուսնանա, իսկ ով ա միջնորդել, որ գործ հարուցվի:
Ճիշտ կանեն նաև մորը պատասխանատվության ենթարկեն, ոնց կարելի ա երեխայի հետ էդպես վարվել