Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում է, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Աստանա ժամանած ՌԴ նախագահը խոսել է նաև ԵՏՄ ընթացիկ ծրագրերի և խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ղազախստան ժամանած Պուտինը հանդիպել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ղազախստանը մեզ ամենամոտ գործընկերն է և ամենահուսալի դաշնակիցը։ Մենք կառուցել ենք հրաշալի տնտեսական հարաբերություններ։
Պուտինն իր խոսքում անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրենց հարաբերություններին և ընդհանրապես ԵՏՄ մասին՝ ասելով, որ այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ի զորու չէ հրաշքներ գործել՝ ընթացիկ խնդիրների հաղթահարման տեսանկյունից։