Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առյուծներն ընկան հերոսի մահով (բանաստեղծություն)

Մայիս 31,2016 11:47

(Ապրիլյան հերոսամարտ, 2016)

Շուրջ քսան տարվա դադարից հետո,

Նոր ցնցում ապրեց Արցախ աշխարհը,

Սուրբ հողը պատվեց վառոդի հոտով,

Ցասումով լցվեց հայոց զինվորը:

 

Պայթեց երկինքը հզոր Արցախի,

Քնից արթնացան առյուծ այրերը,

Հետապնդում էր մահը ոսոխին,

Դիպուկ զարկեցին մեր արծիվները:

 

Աշխարհը լուռ է, իսկ մենք միայնակ,

Բայց չենք վհատվում, այլ ամրանում ենք,

Այդպես է եղել ամեն ժամանակ.

Դասեր ենք առնում ու բռունցքվում ենք:

 

Մուսուլմանների անծայր խառնարան,

Եվ արդիական լուրջ զինտեխնիկա,

Դիմացը կանգնած՝ քաջերի շարան,

Հայրենյաց պաշտպան, հերոսներ հսկա:

 

Չորսօրյա կռիվ, բյուր նենգություններ,

Աշխարհից բերված շատ-շատ վարձկաններ,

Զարմանք պատճառող բազում երկրներ,

Ողջը պատնեշող առյուծ տղաներ:

 

Եվ անհավասար այս դաժան մարտում,

Բազում հոգիներ երկինք բարձրացան,

Նրանք բազմեցին մեծ տիեզերքում,

Որ լուսավորեն հաղթության ճամփան:

 

Միախառնվեցին հայրենյաց հողին,

Նահատակվեցին հերոսի վարքով,

Եվ զգոնացրին համայն աշխարհին.

Արդ. հայրենիքը փրկում են կյանքով:

 

Մեր հերոսների ոգու կորովը,

Երկինք սլացավ լույսի պես արագ,

Թշնամու հոգուն տիրել է սովը,

Մեր առյուծները զարկում են անհագ:

 

Ծնկի ենք գալիս մենք նրանց առաջ,

Եվ խոնարհվում ենք, համբուրում հողը,

Պատրաստ ենք գնալ մահվանն ընդառաջ,

Որ հպարտ ապրի նրանց ծնողը:

 

Դուք չեք մահացել, Դուք կապրեք հավերժ…

Ընդմիշտ մաքրել եք երկինք ու գետին,

Ձեր խնկաբույրը կսուրա անվերջ,

Երնեկ Ձեզ ծնած հերոս մայրերին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031