Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնը կտուգանվի 60.000 դրամով

Մայիս 31,2016 11:40

2016 թ. մայիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Վ. Հովնանյանի, մերժեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի, ինչպես նաև՝ ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան հայկական ծառայության՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, դատարանի վճիռը լրատվական միջոցներով հրապարակելու, վիրավորանքի և զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցման վճար բռնագանձելու  պահանջների մասին և պարտավորեցրեց հայցվոր կողմին որպես պետական տուրք վճարել 60.000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում ներկայացվել էր Ավան հոգեկան առողջության կենտրոնում Ժ. Ամարիկյանի կողմից տրված տեղեկատվությունն այն մասին, որ Կենտրոնի աշխատակիցները վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ:

Վերոնշյալ տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունվել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031