«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ԵԺԿ նախագահը, ողջունելով ՀՎԿ պատվիրակությանը , նշել է, որ ուրախալի է, որ իրենց հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչը վկայում է երկու գործընկեր կուսակցությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների մասին: Ժոզեֆ Դոլը կարևորել է նման հանդիպումները՝ ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման, այնպես էլ՝ քաղաքական օրակարգի կարևոր հարցերի շուրջ կարծիքներ և տեսակետներ փոխանակելու առումով: Իր հերթին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ նմանատիպ յուրաքանչյուր հանդիպում էլ ավելի է ամրապնդում երկու քաղաքական ուժերի կապերը:
Ըստ Արթուր Բաղդասարյանի, նման ձևաչափով շփումները ավելի ընկալելի է դարձնում գործընկեր կուսակցություններին՝ միևնույն ժամանակ հանդիսանալով ևս մեկ կարևոր խողովակ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Հաջորդիվ ՀՎԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵԺԿ փոխնախագահ Սարիուշ Վոլսկու հետ:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև «Կենտրոնամետ դեմոկրատների» համաշխարհային ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսի հետ : Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը առնչվող հարցեր և նախանշել այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ դեռևս 2005 թվականից «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիսացել է համաշխարհային այս կառույցի անդամ և համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության ավանդույթները առաջիկայում արդեն կշարունակի «Հայկական վերածնունդը »:
ՀՎԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վիլֆրեդ Մարտենս Եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահ Նիկոլաշ Տյուրինդայի և Ռոբերտ Շուման ինստիտուտի գործադիր տնօրեն Գաբոռ Բերցելիի հետ: Երկու հայտնի կրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ կրթական , երիտասարդ կադրերի փոխանակման ու վերապատրաստման հետ կապված կոնկրետ ծրագրեր: Նշված ինստիտուտների ղեկավարների հետ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հիմնել եվրոպական հետազոտությունների կենտրոն:
Կարդացեք նաև
Հայկական վերածնունդ
Խելացի, կիրթ, փորձառու քաղաքական գործիչ, ով բարձր հեղինակություն ունի, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում