Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայոց բանակում նյութատեխնիկական ապահովության բավականին խնդիրներ ի հայտ բերեց: Այդ թվում նաեւ՝ անորակ հանդերձանք տրամադրելու, որի պատճառով ծնողներն են իրենց զինվոր որդիների համար անհրաժեշտ պարագաները գնում:
Մամուլում եղան սուր քննադատություններ եւ պատասխաններ: Ո՞վ է ճիշտ եւ ո՞վ մեղավոր՝ այս անգամ չենք անդրադառնում: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր էլ Վերնիսաժում զինվորի՝ մեծ քանակով համազգեստ, ներքնաշոր եւ կոշիկ է վաճառվում:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2016