(Հունգարիայի ժողովրդից շտապ ներողություն խնդրել)
ՀՀ-ում ռուսահպատակներ բազմացնելու գործը վերսկսելու նպատակով` Անաստաս Միկոյանի արձանը դնելու մտահղացման ձախողումից հետո, ԽՍՀՄ զորավար Համազասպ Բաբաջանյանի ազգությամբ հայ լինելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից խորամանկորեն օգտագործվեց, և որպես ռուսական կայսրության գաղափարախոսության ատրիբուտ, դրվեց Երևանում:
Վատ չէր, լավ էր մտածված:
Ամենևին քարկոծելու հարկ չկա, քանզի երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած և ետպատերազմյան սերնդի զգացմունքները հարկավոր է հարգել: Սխալ է և ոչ բարոյական բանավիճել անցածի շուրջ, որի արդյունքում խաբված մարդը պիտի ափսոսանք զգա իր ապրած կյանքի համար:
Կարդացեք նաև
Հարկ չկա ավագ սերնդին ապացուցել, որ ժամանակները փոխվել են և հայ ժողովրդին հարկավոր չեն ոչ ռուսահպատակ և ոչ էլ այլահպատակ մեծանուն հայեր: Որ սին է բոլոր ռուսահպատակ հայերի՝ հանձինս Համազասպ Բաբաջանյանի ափսոսանքը, որ եթե 1945թ-ին ռուսները մտնեին Թուրքիա՝ ապա կկատարվեր նրա և մնացյալ միամիտ հայերի երազանքը: Թուրքիա մտնելու դեպքում Համազասպ Բաբաջանյանը, որ կվերցներ Արևմտյան Հայաստանը դրանում կասկած անգամ չկա, բայց այդ պարագայում ռուսական կայսրությունը կգծեր խառնածին բնակչությամբ մի նոր Հայաստանի քարտեզ, որտեղ կլինեին հայեր, քրդեր, թուրքեր, այլ ազգեր, (անկլավներ) և որտեղ հայերը ընդամենը փոքր մաս կկազմեին և կուծանային: Ուստի դեռ մեծ հարց է վա՞տ էր, որ չմտան Թուրքիա, թե՞ լավ…
Ռուսական կայսրության այդ անբարո քաղաքականությունը, մինչ օրս շարունակվում է: Ամեն անգամ դա ապացուցում է Վլադիմիր Ժիրինովսկին իր հիստերիկ ելույթներով՝ «Նայեք, նայեք ՀՀ-ը ամենամիատարրն է »: Իրոք, մեր միատարրությունը ազգամիջյան կռիվների մեծագույն վարպետ ռուսական կայսրության զինանոցին մեծ հարված է:
Աստված հպատակների և հպատակատերերի հետ…
Հիմա մեր գլխին գալիքի մասին.
Ինչո՞ւ առ այսօր անգամ մտայնություն չկա, որ գոնե մեր ՀԿ-ները Հունգարիայի ժողովրդից ներողություն խնդրեն 1956թ-ին Համազասպ Բաբաջանյանի կողմից ճնշված խռովության հետևանքների համար (5 000 սպանված, 193 000 վիրավոր, 500 մահապատժի ենթարկված , 10 000 բանտերը նետված, 200 000 գաղթական):
Դա մի երկիր է, որը տեսել է, թե ինչ է ռուսական կայսրությունը: Նրա ժողովուրդը կհասկանա, որ այդ արձանը ազատ հայի մտածելակերպը չէ, այլ սոսկ ռուսական կայսրության վերջին ապաստան ՀՀ իշխանությունների ձեռքի գործն է:
Տարբեր ատյաններում այդ մասին մեզ դեռ կհիշեցնեն: Ի՞նչ երեսով պիտի պահանջենք հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ սայթաքումը մեր դեմ դեռ կօգտագործեն նաև Արցախի հարցում: Եթե մենք այսօր աղաղակում ենք, որ թուրքը մնացել է նույն վայրենի գլուխ կտրողը և ենթակա չէ փոխվելու, ապա Համազասպ Բաբաջանյանի արձանը դնելու պարագայում պիտի գլխահակ ընդունենք, որ մենք դեռ ստալինյան հրեշավոր աշխարհընկալման կրողներն ենք:
Քանի դեռ միջազգային ատյաններում ՀՀ-ը ներկայացնում են Հերմինե Նաղդալյանը, Էդվարդ Նալբանդյանը … անհրաժեշտ է ՀՀ ազատ քաղաքացիների անունից, ՀԿ-ների միջոցով Հունգարիայի ժողովրդից շտապ ներողություն խնդրել:
Աննախադեպ մի զգացում է ինձ պատել. չէ՞ որ այս անգամ մեր կառավարությունը լավ գործ է անում՝ Գարեգին Նժդեհի արձանն է դնում՝ ինչո՞ւ եմ դժգոհում, գուցե անշնորհակա՞լ եմ:
Ամենևին.
Ես ինձ իրավունք չեմ վերապահում մտնել քանդակագործության ու ճարտարապետության մասնագիտական տիրույթ և սա այն դեպքը չէ , երբ պիտի ելնել ժողովրդի ճաշակից, քանզի ճաշակ ասածը դա անհատի մենաշնորհ է: Բայց կարող եմ սոսկ ընդհանուր դատողություններ անել. երբ Գարեգին Նժդեհի նման ազատ մարդուն փորձում են մեծարել նոմենկլատուրային մտավորականները, ապա արդյունքում ստացվում է անհեթեթություն:
Նժդեհի կերպարը հնարավոր չէ տեղավորել մեկ քարակերտ մարմնում: Հարկավոր է կառուցել քաղաքից հեռու մի հուշահամալիր, ուր ամեն անգամ այցելելը լինի ուխտագնացություն, և վերադառնալուց հետո կյանքին նորովի նայենք …
Ես իմ երազներում տեսնում եմ ճարտարապետ Արթուր Մեսչյանի հեղինակած Կոմիտասի տուն- թանգարան-կոթող հրաշք համալիրին համարժեք, Գարեգին Նժդեհին վայել մի հուշահամալիր:
31.05.2016
Վահագն Կոզմոյան
Ներկա Հայաստանը (Հայաստանի Հանրապետությունը) ամբողջ Խորհրդային Միության ժառանգորդը չէ: ՈՉ էլ Համազասպ Բաբաջանյանը Հունգարիա է մտել Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով: Իմ կարծիքով, այստեղ ոչ-մի դերակատարություն չեն ունեցել հայերը, ու Հ. Բաբաջանյանի ազգությունը ԲՆԱՎ դեր չի ունեցել Խորհրդային բանակի զորամիավորների Հունգարիա մտնելու մեջ: Խորհրդային Միությունը ապազգային միություն էր: Ներողություն խնդրելու հարց չկա ամենևին:
Ու… Հայաստանի միատարր լինելը անհանգստացնում է դրսի ուժերին ու ռուսներին… Այնքանով որ ես եմ ճանաչել հայերին, ու ինքս եմ տեսնում իմ շրջապատը՝ հայերի համախումբ կյանքը մտահոգիչ չէ բնավ: Ինչո՞ւ: Որովհետև իրենք իրար միս կուտեն, կվերջանան: Արտաքին թշնամի և արտաքին ազդակ կարիք չկա: Այս մասին էլ շատ չեմ գրի (դրա կարիքը չկա): Այո՛, ժամանակավոր միանում ենք ու սխրանքներ գործում, հայերը՝ որպէս անհատ, տաղանդաւոր են: Բայց, որ հայությունը մեծ չափերով զիջում է ուրիշներին՝ որպես ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ միավոր լինելու և աշխատելու, կասկած չկա: Սա իրականություն է, դժբախտաբար:
Այ Անճար, կուտես բանջա՞ր,
Առուն թռի նոր տռի։
Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
Ձենըդ որ ձվով լիներ, հավի ոռը բլբուլի ձեն կհաներ։
Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև ենայ հտնվում։
Էշն ինչ գիտի նուշն ինչ է։
Մի հիմար քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
??? Ruben
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/31/698513/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանիցբանահյուսության լավ գիտակ եք, բայց ինչ?
Ես ընդունում եմ` Մխիթարին սպարապեղտ ու զորավար Անդրանիկին:
Իմ թշնամու ընկերը (բարեկամը), իմ թշնամին է:
Իսկ Հունգարիան քանի անգամ պետք է ՀԱՅԱՍՏԱՆԻ ժողովրդից ներողություն խնդրեր, որ չի արել?????
Դե չէ մեզանից չարժե ներողություն խնդրել, մեր սպանված երիտասարդ սպայի մարդասպանին բացահայտ ազատություն ուղարկող երկրի կառավարաությունից, նրա ղեկավար Օրբանից ու Հունգարիայի ժողովրդից անհրաժեշտ է… Իսկ ուր էր այդ ժամանակ հունգար ժողովուրդը, չհաշված հատուկենտ մարդկանց???? Ինչ հիմարություն!!!