Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Շահսուվարյան. Թող ցենզ հաստատվի, որ լրագրողները Ղարաբաղի տեղն իմանան, նոր Ղարաբաղի մասին խոսեն, բանակի տեղն իմանան, նոր խոսեն. «Հրապարակ»

Մայիս 31,2016 10:27
Seyran Shahsuvaryan

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանից հետաքրքրվեցինք՝ գուցե արժե՞ այսուհետ հատուկ (պետական, ազգային) հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողների մտավոր կարողությունների թեստավորմամբ։ Եվ, ըստ այդ թեստավորման արդյունքների, որոշակի շեմ չհաղթահարած թեկնածուներին ԿԸՀ-ն չգրանցի որպես պատգամավորի թեկնածու, այսպիսով կանխելով թերուսների մասնակցությունն ընտրություններին եւ, հետեւապես, մուտքն ԱԺ։

Պրն. Շահսուվարյանը, որը, ի դեպ, մինչ ԿԸՀ անդամ նշանակվելը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ապա ՊՆ մամուլի ծառայության պետ եւ կոչումով գնդապետ է, «տրամաբանության մեջ չմտնող, հնարած» որակեց վերոնշյալ առաջարկը, ապա իրեն հատուկ ոճով ասաց. «Եթե մարդը պատգամավոր է դարձել որոշ չափանիշներ պահպանելով, ուրեմն դարձել է։ Ի վերջո, պատգամավորին ոչ թե ԿԸՀ-ն է ընտրում, այլ՝ ժողովուրդը, եթե ժողովուրդը վստահել է ու իր քվեն տվել է, ԿԸՀ-ն էդտեղ ի՞նչ ունի անելու»։

Ապա որոշեց հակադարձել. «Քի՞չ լրագրողներ կան անգրագետ, որ «ա» ու «բ» չեն ճանաչում։ Ես, քանի որ մամուլի հետ աշխատելու երկար փորձ ունեմ, դրա համար եմ ասում։ Դե թող ցենզ հաստատվի, որ լրագրողներն իրենց անունը գրել սովորեն, Ղարաբաղի տեղն իմանան, նոր Ղարաբաղի մասին խոսեն, բանակի տեղն իմանան, նոր խոսեն եւ այլն, եւ այլն։

Ցենզերը հաստատողը հո ես ու դուք չե՞նք։ Էնքան մարդ ա եկել մոտս հավատարմագրվելու, որ չի իմացել ատրճանակն ու տանկը ոնց տարբերի։ Հետո էլ ասել է՝ ես հավատարմագրված լրագրող եմ եւ գալիս եմ մեկնաբանեմ հայկական զինուժը»:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031