Ռումինիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրը: Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Կուրսովան բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հերթական պարտությունը կրեցին:
Հինգերորդ տուրից առաջ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը ունեն 3,0-ական միավոր եւ 113 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 18-րդ հորիզոնականներում:
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ