Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը անդրադառնում է մամուլում վերջին օրերին ամենաշատը քննարկվող երկու լուրի՝ ռազմական գործիչ Սամվել Բաբայանի վերադարձին եւ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին Հադրութում, որի մասին բարձրաձայնել էր գեներալ Վահան Բադասյանը:
«Սամվել Բաբայանը վերադարձելը որն է, ինչի էդ ո՞ւր էր գնացել: Վերադարձել է, բարի գալուստ, տեսնենք՝ ինչ է ասում»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՜ անդրադառնալով ռազմական գործիչ Սամվել Բաբայանի վերադարձին:
Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված կարծիքները պարոն Սարուխանյանը չի համարում գեներալին վարկաբեկող տեղեկություններ. «Մանվել Գրիգորյանին հեղինակազրկել են այն մարդիկ, որոնք նրան գեներալի կոչում են տվել: Այսօր խոսում են, թե գեներալ Մանվելը ռազմական կրթություն չունի, նա ընդհանրապես կրթություն չունի:
Պետ չէ մոռանալ, որ ԵԿՄ-ն ընդամենը հասարակական կազմակերպություն էր, ինքը պետք է մնա որպես այդ հասարակական կազմակերպության ղեկավար եւ ոչ թե ռազմական գործողությունների, ամեն ինչի մեջ ներմուծվի, հարցեր լուծի»,- շարունակեց Գագիկ Սարուխանյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այսօր փորձում են ուշադրությունը շեղել Բադասյան- Մանվել Գրիգորյան հակամարտությանը, բայց. «Բադասյանն ասել է մի ճշմարտություն, որը բոլորը խոսում էին քթների տակ: Մարդը ընդամենը բարձրաձայն ամեն ինչ ասել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ