Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 30-ին տեղի ունեցավ նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ:
Իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի:
Անվանակոչության հանդիսությանը մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային ուժային կառույցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Կարդացեք նաև
Անվանակոչված կաբինետում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Սևակը:
Իր ելույթում մարզպետը խոնարհումի խոսք հղեց զոհված զինծառայողի ծնողներին, հարազատներին, եւ նշեց, որ Քյարամի կերպարը ուսանելի օրինակ է ինչպես Արտաշավանի դպրոցականների, այնպես էլ բոլոր ժամանակների սերունդների համար:
Արագածոտնի մարզպետարան