Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սվիտալսկին չմեկնաբանեց Նալբանդյանի հայտարարությունը. «Ես լավ եմ դաստիարակված»

Մայիս 30,2016 20:25

Ինչպես հայտնի է, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Ազգային ժողովում անդրադարձել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին:

«Արդեն երեք փուլ է կայացել, որոնք, իհարկե, ընթանում են իրենց հունով: Կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Սվիտալսկին ասաց, որ կան ինչ-որ բարդություններ: Ես այդպես չէի ասի։ Գիտեք, բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, որոնք, իհարկե, բանակցող կողմերը պետք է փորձեն լուծել: Բայց ընդունված չէ, որ բանակցությունների ընթացում բանակցողներից մեկը նման բաներ հայտարարի: Եթե Սվիտալսկին կարծում է, որ դա ինչ-որ ճնշման ձեւ է, ապա դա սխալ ձեւ է»,- ասել է Նալբանդյանը:

Մայիսի 30-ին լրագրողները Պյոտր Սվիտալսկիին խնդրեցին անդրադառնալ այդ հայտարարությանը, նա պարզապես պատասխանեց. «Ես լավ եմ դաստիարակված, չեմ մեկնաբանի»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու գործից: Սվիտալսկին պատասխանեց. «Դա մեր ձեռքերում չէ: Մենք ներկայացուցիչ ունենք, որը ներկայացնում է Եվրամիության շահերը եւ կապ է պահպանում ձեր իրավապահ մարմինների հետ: Այդ բոլոր գործերը մենք ենք բացահայտել, մենք ենք գտել եւ տեղեկություն տրամադրել: Այժմ ամեն ինչ ձեր իրավապահների ձեռքերում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031