Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սվիտալսկի. «Առաջիկա տարիներին արդարադատության պահանջը կավելանա»

Մայիս 30,2016 20:02

«Մենք 45 միլիոն եվրո էինք տրամադրել տարբեր ծրարգրերի համար, եւ այժմ հավատացած ենք, որ դա լավ որոշում էր»,- մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա նշեց, որ արդարադատությունը առանցքային գործոն է հաջող փոփոխությունների համար, եւ առանց արդարադատության համակարգի արդյունավետ փոփոխության հնարավոր չէ հաջողությամբ ազատական համակարգ ձեւավորել. «Դուք չեք կարող արդյունավետ արդարադատության համակարգ կոռուպցիոն երեւույթների պատճառով, քանի դեռ երկրի շատ քաղաքացիներ կարծում են, թե առավել են, քան մյուսները: Սա խնդիր է շատ երկրների համար, որոնք 25 տարի առաջ սկսել են փոփոխություններ կատարել Հայաստանի հետ միասին»:

Պյոտր Սվիտալսկին համարում է, որ այս ոլորտում մարտահրավերները շատ են եւ կառավարությունը պետք է իր աշխատանքները ավելի ինտենսիվացի. «Կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք, որ արդարադատության պահանջը ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես Եվրոպայում, կավելանա: Մարդիկ կսկսեն արդարադատության համակարգից սպասել ավելին: Արդարադատությունը, պարզ ասած, կդառնա կարեւոր մի բան կդառնա սովորական քաղաքացիների համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին արդարադատության պահանջը կավելանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031