Մայիսի 30-ին, Տավուշի մարզպետարանի շենքի մոտակայքում տեղադրվել է ազատ, փոքր գրադարան: Կանադահայ, 30 տարի բիզնեսի խորհրդատու աշխատած, Իջեւանի Ասլանյան փողոցում հիմնական բնակություն հաստատած Վահրամ Վահրամյանը հայտնեց, որ առաջիկայում նման 7-10 գրադարան կտեղադրեն Իջեւանի մարդաշատ վայրերում, դրանից հետո՝ Տավուշի մարզի գյուղերում:
Բնակիչները գրքերը վերցնելով՝ կկարդան, կվերադարձնեն, եթե չվերադարձնեն, այլ գրքերով կհամալրվի գրադարանը : Վահրամ Վահրամյանը հայտնեց, որ ինքը, 2 այլ անձանց հետ ամեն ամիս գրքերով կհամալրեն գրադարանները,բոլոր ցանկացողները կարող են իրենց նվիրաբերած գրքերով լրացնել դրանք: Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց, որ ինքն այսօր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով գրքեր է տեղադրել ազատ գրադարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ