Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի պետական կոմիտեի նախագահն առանց մեքենա չի մնա

Մայիս 30,2016 19:33

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն առանց ծառայողական մեքենա չի մնա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի`կրճատումներ կատարելու հանձնարարականի պատճառով կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվելու անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեում. այստեղ կրճատվում են բոլոր 15 սպասարկող մեքենաները, որոնք բոլորն էլ ամրակցված են եղել ՊՈԱԿ-ներին: Մտավախություն կա, որ բուն կոմիտեին սպասարկող մեքենա այլևս չի լինի, և անգամ կոմիտեի նախագահը ավտոմեքենա չի ունենա:

Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը, կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը պատասխանեց, թե տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և պարզաբանեց. «Մեր հաշվեկշռում կար 56 մեքենա, որից այժմ 41-ը մնալու է կոմիտեի հաշվեկշռում: Համակարգը մեծ է. ունենք մարզային, տարածքային ստորաբաժանումներ, մեկ տեսչություն: Այնպես որ, 41 մեքենա կմնա մեր հաշվեկշռի վրա»:

ՀՀ ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունների ներկայացման ժամանակ կոմիտեի նախագահի տեղակալ  Աշոտ Մուսայանն էլ հայտարարեց, թե 2016-ին իրենք կրճատել են մեքենաների վրա կատարվելիք ծախսերը` հասցնելով 2,6 միլիոն դրամի, իսկ 2015-ին այդ ծախսերը կազմել են  3 միլիոն դրամ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031