Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ

Մայիս 30,2016 19:03

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2016 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:

Նույն օրը՝ ժամը 02:30-ին, ինքնակամ ներկայացել է Կապան քաղաքի բնակիչ 50-ամյա Ս.Դավթյանը և հայտարարել, որ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ե. Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ս.Դավթյանը ձերբակալվել է,  հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ առգրավվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում` կասկածյալի ցուցմունքներում մատնանշված տվյալներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031