Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Մայիս 30,2016 18:44

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ տուժող Ս.Աբրահամյանն ու մեղադրյալ Ռ.Կայիլյանը  միմյանց ճանաչել են վաղուց. ծանոթացել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում։ Դեպքի օրը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ս. Աբրահամյանը գնացել է հանդիպելու Ռ.Կայիլյանի հորեղբորը, ում շենքի բակում հանդիպել է Ռ.Կայիլյանին և վերջինիս ընկերոջը։  Հանդիպման ընթացքում զրուցել են քրեակատարողական հիմնարկում միասին պատիժ կրելու ժամանակահատվածի մասին, որի ընթացքում Ս.Աբրահամյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  Ռ.Կայիլյանի հասցեին, ինչին ի պատասխան՝ վերջինս նրան հարվածել է:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Աբրահամյանը դիմել է փախուստի, իսկ Ռ.Կայիլյանը հետապնդել է նրան, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել Աբրահամյանի որովայնին և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ Ս.Աբրահամյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ապացույցների համակցությամբ՝ Ռ.Կայիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031