Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը, Չավուշօղլուն և Պեսկովը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Մայիս 30,2016 18:07

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններ են արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Erdogan 1Արտահայտվելով ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Էրդողանն ասել է . «Մենք չէին ցանկանում փչացնել հարաբերությունները։ Հարգելի Պուտինը դրական քայլ է կատարել, մենք էլ բացասական դիրքորոշո՞ւմ ենք ցուցաբերել։ Թե ինչ է տեղի ունեցել, բոլորը գիտեն. մեր օդային սահմանը բազմիցս խախտվել է։ Այս մասին ասել ենք Պուտինին՝ Անթալիայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին և շրջվելով դեպի Լավրովը՝ ասաց. «Մենք կլուծենք այդ խնդիրը»։ Մենք գոհունակություն հայտնեցինք, ուրախացանք։ Այդ գագաթնաժողովից մի քանի օր անց անհայտ մի ինքնաթիռ, խախտելով մեր օդային սահմանները և չենթարկվելով նախազգուշացումներին, պատասխան ստացավ՝ ինչպես պահանջում է օրենքը»։

CavusogluՌուս-թուրքական հարաբերությունների թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն . «Պուտինն ասում է, թե քայլ ենք սպասում (նկատի ունի քայլ, որը կկատարի Թուրքիան՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար,-խմբ)։ Մենք էլ ասում ենք՝ այդ քայլերն անելու համար եկեք աշխատանքային ընդհանուր խումբ ձևավորենք, թող խոսեն միմյանց հետ, գաղափար առաջարկեն, թե ինչ քայլեր է պետք նախաձեռնել։ Կուզեն՝ պաշտոնական, կուզեն՝ ոչ պաշտոնական, ինչպես կուզեն, կգնահատենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և արդյունքում կգտնենք ընդհանուր ճանապարհը»։

Այս հայտարարություններին պատասխանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Այս հարցի վերաբերյալ նախագահ Պուտինն արտահայտել է մեր հստակ դիրքորոշումը։ Պուտինն ասել է, որ անկասկած անհրաժեշտ է շարունակել շփումները տարբեր ձևաչափերով, բայց ոչ մի աշխատանքային խումբ չի կարող լուծել այդ խնդիրները, դա կարող է անել միայն Թուրքիայի կառավարությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031