Բագրատաշենի մաքսակետում գործող ծառայությունների աշխատակիցներն իրենց անունը չհրապարակելու պայմանով մեզ հայտնեցին խոչընդոտների մասին, որոնք հարուցում են Վրաստանի մաքսային աշխատողները:
Նրանց ասելով՝ Սադախլոյի մաքսակետից հաճախ ետ են ուղարկում Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքներ արտահանող Հայաստանի քաղաքացիների ավտոմեքենաները, ասելով, որ բեռը ճիշտ տեղում չէ կնքված: Նրանք երբեմն մի քանի անգամ հետ են ուղարկում այդ ավտոմեքենաները, ստիպելով, որ ավտոմեքենայի բեռի կնքման համար մետաղյա թիթեղ եռակցվի դռների արանքում եւ այլն:
Ձգձգումների պատճառով Ռուսաստան առաքվող հայկական կանաչեղենը կորցնում է թարմությունը, ապրանքային տեսքը: Սադախլոյի մաքսակետում կան մաքսավորների հերթափոխեր, ովքեր հաճախ են նման խոչընդոտներ հարուցում:
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով Ռուսաստանից Հայաստան ապրանքներ բերող Հայաստանի քաղաքացիները վրացի մաքսավորներին խնդրում են իրենց ապրանքը, որպես Վրաստանով տարանցիկ բեռ, դնել պարկերի մեջ եւ կնքել:
Կարդացեք նաև
Սակայն մաքսակետի ծառայողները հաճախ հրաժարվում են այդպես վարվել, առաջարկելով օգտվել փոստային բեռնատարի ծառայություններից, որի վճարը մոտ 200 դոլարին համարժեք լարի է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իսկ այս դեպքում ևս՞ վրացիներն են մեղավոր, որ երբ ՀՀ քաղաքացին,(որը երկար ժամանակով դրսում է եղել ու մոռացել կամ այլ պատճառով չի երկարացրել անձնագրի ժամկետը), բոլոր մաքսակետերը անցնում և գալիս հասնում է հայրենի մաքսատանը ու նրան ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, որ անձնագրի ժամկետը լրացել է…(միթե՞ եթե ժամկետը լրացել է,ապա ՀՀ քաղաքացին դադարել է ՀՀ քաղաքացի համարվել) և գիշերվա կեսին առանց խղճի խայթի նրան հետ են ուղարկում Թբիլիսի՝ դեսպանատանը 65-70 դոլար փող մուծելու և տեղեկանք վերցնելու համար,հետո էլ իրենք են մի 30-40 դոլար մուծել տալիս: Իմ կարծիքով՝ ՀՀ քաղաքացին անձնագրի ժամկետը երկարացրել է թե ոչ՝ եթե եկել հասել է իր տան դռանը,ապա դուռը պետք է բաց անել…կգա տուն և կերկարացնի:Իսկ միգուցե նրա մոտ փող չկա էլ չկա,որ գնա հասնի Թբիլիսի և դեսպանատուն մտնի…Կամ էլ՝թող հենց մաքսատանը այդ ծառայությունը մատուցեն ու հենց տեղում երկարացնեն անձնագրի ժամկետը:
Առեւմտահայը պիտի ըսէր ՄԷԿԸ ԱՌ ՄԻՒՍԻՆ ԶԱՐԿ – զիրար կ`արժեն;
Մաքսավորը մնում ա մաքսավոր, հայ լինի, թե վրացի: Ցավոք, հայերը հայերի հանդեպ շատ ավելի վատն են: Իսկ Հովհաննեսի բերած անձնագրի դեպքը՝ 10:0: