Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյանի մեկնաբանությունը, թե ինչու ենք տուժում ԵՏՄ անդամակցությունից

Մայիս 30,2016 17:35

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Վարդան Այվազյանի հետ իր վեճը:

Նա ասաց, որ Վարդան Այվազյանը հարցադրում արեց, թե ուրեմն ԵՏՄ մտնելը արդարացված չէ՞ր. «Իմ կարծիքով, ոչ մեկը դրա նպատակահարմարության հարցը չէր դնում, եւ պատգամավորները, օգտվելով իրենց լիազորություններից, նման գնահատականներ տալիս են: Մենք՝ գործադիրի անդամներս այդպիսի գնահատականներ չենք տալիս: Պարզապես ասացինք՝ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում մենք սահմանի վրա հարկեր կան, որ չենք ստանում: Դրա գնահատականը կա ըստ ապրանքատեսակի: Երկրի ներսում այդ ապրանքները հարկվում են, բայց միայն 40 օր հետո ԱԱՀ-ով: Մենք այս առումով ԱԱՀ-ի կորուստ ենք ունեցել: Մեքենա, անվադող, ցորեն, ձեթ, ապրանքատեսակներ են, որոնք մեր սպառման շուկայում մեծ տեսակարար կշիռ ունեն»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, մեր բյուջեն ԵՏՄ անդամակցությունից վնաս է կրել՝ նա պատասխանեց, որ «մաքսատուրքը գնում է ընդհանուր ֆոնդ, երկրի ներսում է հարկվում, բայց ես կառուցվածքն էի ասում»:

Արմեն Ալավերդյանի բացատրությունները, թե ինչու ենք մենք տուժում՝ ավելի ուշ տեսանյութում:

Հարցին՝ այսինքն, մենք սխալվե՞լ ենք ԵՏՄ մտնելով՝ Արմեն Ալավերդյանն ասաց. «Չենք սխալվել, քանի որ արտահանում նաեւ ունենք այդ նույն երկրներ: Համոզված ենք, որ 2016-ի երկրորդ կիսամյակում բավականին կակտիվանան: Եթե ռուսական ռուբլին կայուն լինի, մեր արտահանողները կանխատեսում ունենան, այդ ռեզերվը կարող ենք օգտագործել»:

Մեր հարցին՝ Դուք հայտարարեցիք, որ ստվերը եղել է, կա ու կմնա, փաստորեն, կառավարությունը չի՞ պայքարում ստվերի դեմ՝ նա պատասխանեց. «Կառավարությունը բնականաբար պայքարում է: Ստվերային տնտեսություն իսկապես եղել է, եւ այսօր էլ կա ստվերային տնտեսություն, շատ դժվար է իսպառ բնաջնջել, վերացնել ստվերը, որովհետեւ բիզնեսի ոլորտներ կան, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, կամ ծախսերն են ուռճացնում: Սրանք բնական երեւույթներ են»:

Ըստ Արմեն Ալավերդյանի, երբ մի տեղից ստվերը կրճատվում է, դա հնարավոր է ուշ ի հայտ գա, միանգամից չզգանք ուղղակի ազդեցությունը. «Օրինակ, երբ մեկը ստվերային փողեր ունի, օգտվում է վարսավիրանոցներից, ռեստորաններից, դու գնում եք վարսավիրանոց ու ռեստորան ես հարկում, այ էդտեղից եկամուտ վերցնում ես, բայց մինչ այդ մենք կորուստ ենք ունենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031