Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիան ՀՀ-ից ակնկալում է Մադրիդյան սկզբունքների ընդունում` ցեղասպանության դատապարտման դիմաց». Վիգեն Հակոբյան (Տեսանյութ)

Մայիս 30,2016 17:16

«Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծի քննարկումը պայմանավորված չէ հայերի հանդեպ Գերմանիայի իշխանությունների ձգտումներով»,-կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա` հայկական գործոնը Գերմանիան որպես ճնշման միջոց է կիրառում Թուրքիայի հանդեպ:

«Եվրոպացիների եւ Արեւմուտքի համար մտահոգիչ եղավ այն, որ Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Դավութօղլուն հրաժարական տվեց, քանի որ նա համարվում էր ԵՄ-ի հետ սերտ համագործակցող գործիչներից մեկը: Թուրքիայում նա համարվում էր ԵՄ-ի ոչ պաշտոնական դեսպանը: Նրա պարտադրված հրաժարականից հետո Եվրոպայում լուրջ տրամադրվածություններ փոխվեցին: Անգամ Քեմերոնն ասաց, որ Թուրքիան 3000թ.-ին կանդամակցի ԵՄ-ին, ինչը կոշտ ընդունվեց Թուրքիայի կողմից»,-մայիսի 30-ին «Երկու երես» մամուլի ակումբում նշեց Հակոբյանը:

Նա հավանական է համարում, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծը. «Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակը հայտարարեց, որ բանաձեւի ընդունումը հավանական է, սակայն մտահոգիչ է, թե ինչ գին է վճարելու ՀՀ-ն դրա դիմաց: Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիրն է եւ այս փուլում Գերմանիայի դերն ավելանում է: Անգամ Լավրովը Գերմանիային հիշատակեց` ասելով, որ վերջինս մեծ գործ ունի անելու հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում: Այսպիսով, ՀՀ-ից դրա դիմաց ակնկալում են կոնկրետ քայլեր` Մադրիդյան սկզբունքներում հետեւողական լինելու առումով: Ցավոք, փոխզիջումների մասին է խոսքը: Հիշենք, որ Մադրիդյան փաստաթղթում գրված է, որ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը եւ որ պետք է զիջի ազատագրված տարածքները` ապագայում Արցախի կարգավիճակի դիմաց: Դեռես 2011թ. Կազանում ՀՀ-ն ընդունել է նույն փոխզիջման տարբերակը»:

Վիգեն Հակոբյանի խոսքով` Գերմանիան կարծես ցանկանում է դառնալ ԵԱՀԿ համանախագահող 4-րդ երկիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031