Այսօր Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, երբ ԱԺ-ում ներկայացրեց ՊԵԿ-ի 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նրա հետ վիճեց:
Այվազյանը հարցրեց՝ «18 մլրդ դրամի արտոնություն եք տվել հարկային, էդ 18 մլրդ դրամը գնացել մտե՞լ է շրջանառության մեջ: Ընտանեկան բիզնեսը վերաբերում է այն մարդկանց, որ 3 հոգով հավաքվում են իրենց ընտանիքով, որպեսզի ուրիշ վարձու աշխատող չանեն՝ բիզնես են անում: Հիմա եթե էդ մարդը փող է աշխատել արտոնության հետեւանքով՝ տարել բանկում պահե՞լ , թե՞ մտցրել է շրջանառության մեջ: Շրջանառության համար մենք արտոնություն ենք տվել, ինչի՞ է շրջանառությունը իջել: Էդ շրջանառությունն իջնելու պարագայում ձեր արձանագրած հարկերի հավաքագրման եւ պետբյուջեի մուտքերն ավելացել են: Վափշե էդ սուպեր ա, որ 2016-ին լուրջ հաջողություններ եք արձանագրել»:
Արմեն Ալավերդյանն ասաց, որ այսօր 2015-ն ենք քննարկում՝ Վարդան Այվազյանը Ալավերդյանի այս խուսափողական պատասխանից սկսեց կուշտ ծիծաղել, չէր կարողանում մյուս հարցերն անգամ հնչեցնել. «Գիտես մոռանալո՞ւ եմ 2016-ին հարցս»:
Վարդան Այվազյանի համար զարմանալի էր՝ արտոնություն են տվել ու դրանով բացատրում են, թե հարկահավաքությունը քիչ է եղել, բայց այդ ստվերը մի տեղ պիտի երեւա. «Ստվեր չի՞ եղել հեչ»:
Կարդացեք նաև
Արմեն Ալավերդյանն էլ ի պատասխան հայտարարեց. «Ստվերը եղել է, կա ու կմնա ու դրա դեմ պետք է պայքարենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ