Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր բանկում է դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք

Մայիս 30,2016 17:05

30 մայիսի 2016, Երևան: Թալիշում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը նպատակահարմար է շարունակել Գերմանիայում, որի համար անհրաժեշտ գումարի կեսն է հավաքվել: Ռուբենի ծնողներն իրենց խոր երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել հաշվեհամարին: Հատուկ ուզում են նշել իրենց գյուղի՝ Ջրվեժի գյուղապետի սրտացավ ջանքերն ու Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներդրումը՝ 500.000դրամ:

Հիմա համեմատենք այս գյուղի և «Մարտիկ» հիմնադրամի ներդրման չափը: Այս հիմնադրամը Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգյանի հաշվեհամարներին է փոխանցել ընդամենը 1-ական միլիոն դրամ այն դեպքում, երբ կարող էր առնվազն 2016-ի անցած 5 ամսվա տոկոսը փոխանցելով (ամսական մոտ 4.000.000 դրամ, որը կազմում է մոտ 37000 եվրո)` համարյա լրացնել գումարի պակասը:

Հիշեցնենք պարոն Աղաբեկյանին, որ էս տղերքը ոչ թե տղայական «ռազբորկայի», այլ Հայրենիքի պաշտպանության ժամանակ են անդամալույծ դարձել, այսինքն՝ երբ Հայրենիքը օրհասական պահի մեջ էր:

Սա նշանակում է, որ «Մարտիկ»-ի թեման չենք փակում, շարունակելու ենք հաշվետվություն պահանջել, թե 2015-ին ինչ կանոնադրական նպատակների վրա է ծախսվել 58.575.732 դրամը: Հիմնադրամը ի սկզբանե գրանցված է եղել Հայխնայբանկում, որն արդեն գոյություն չունի: Ո՞ր բանկում է այժմ դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞ այդ գումարը, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք:

Այսօր Ռուբենի ծնողները դիմել են նաև ՀՀ պաշտպանության նախարարին, մեծ հույս ունեն, որ նա կօգնի:

Անահիտ ԲԱՇԽՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031