Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինի հայկական դպրոցի սաներն այս տարի հանդես եկան նոր ծրագրով

Մայիս 30,2016 16:24

Երեկ Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գերմանահայկական մշակութային օրերի հերթական միջոցառումը: Այս անգամ բեմը զբաղեցրել էին «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիայի»` ՀԵՄԱ ՀԿ-ի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները:

ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանի հավաստմամբ, դպրոցի աշակերտներին ամեն տարի այս մշակութային օրերին տեղ են հատկացնում, որովհետև դա նպաստում է նրանց կրթադաստիարակչական մակարդակը բարձր պահելուն: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ դպրոցի սաները բեմում համերգային ծրագրով հանդես գալուց հետո, հանդիսատեսին ներկայացրեցին նաև դպրոցում ձեռք բերած իրենց գիտելիքները:

Germania_kiraknorya dproc (1)Դպրոցի ողջ աշխատակազմը, որը հանդես էր գալիս նաև որպես ժյուրի, պատրաստել էր հարցաշար աշակերտների գիտելիքները ստուգելու համար: Հարցերը հայոց լեզու, պատմություն, աշխարհագրություն և հայագիտություն բնագավառներից էին: «Արմենիա» և «Հայասա» թիմերը բավականին ակտիվ մրցեցին: Հաղթող ճանաչվեց «Հայասան»:

Բեռլինի ՀԵՄԱ ՀԿ-ի հայկական կիրակնօրյա դպրոցն արդեն վեց տարեկան է, աճել է 9 հոգուց` ունենալով մինչև 45 աշակերտ, իսկ այսօր դպրոց են հաճախում միայն 24-ը: Այնինչ, ոչ պաշտոնական տվյալներով 700-ից ավելի է հայկական ընտանիքների քանակը Բեռլինում: Աշակերտների թվի նվազման պատճառներն ըստ դպրոցի տնօրեն Միքայել Մինասյանի մի քանիսն են:

Germania_kiraknorya dproc «Շատերն արդեն ուսանողներ են դարձել և դպրոց էլ չեն հաճախում: Ներկա սաները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են և հաճախումները երբեմն կանոնավոր չեն, որովհետև քաղաքը շատ մեծ է, մարդիկ ցրված են ամբողջ քաղաքով մեկ, սոցիալական հազար ու մի խնդիր ունեն, նաև պետական հոգածության բացակայությունն է: Ճիշտ է Սփյուռքի նախարարությունը գրքերը մեզ տալիս է, բայց ծրագրային փոփոխություններ են հարկավոր, մասնագետներ են պետք, դեսպանատան աջակցությունն է կարևոր: Նոր դեսպանը դեռ ոչ մի անգամ չի եկել մեր դպրոց, կարծում եմ, որ նա մեր երեխաների ու դպրոցի նկատմամբ հետաքրքրություն չունի և այս ամենը բարոյահոգեբանական վակում է ստեղծում թե‘ ծնողների, թե‘ երեխաների, թե‘ ուսուցիչների և թե‘ ինձ մոտ: Մեր դպրոցը գոյատևում է ուսուցչական կազմի շնորհիվ, ովքեր ամեն կիրակի, թողնելով իրենց հանգիստն ու սեփական տան հոգսերը, գալիս ու աշխատում են երեխաների հետ»,- իր խոսքը եզրափակեց Միքայել Մինասյանը:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031