Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթգիծը տվել եք ռուսներին, ասում եք՝ նրանք ավելի լավ են պահում, դե եկեք մեր տներն էլ տանք իրանց». Քոքոբելյան

Մայիս 30,2016 16:17

«Չէր կարելի նման ռազմավարական օբյեկտը՝ «Հայկական երկաթուղին» հանձնել այլ երկրի: Կոնսենսուսային կառավարում էր պետք: Երկաթգիծը տվել ենք ռուսներին, ասում ենք՝ նրանք ավելի լավ են պահում, դե եկեք մեր տներն էլ տանք՝ ասենք՝ ավելի լավ կպահեն, հետո՞ ինչ»,- այսօր ԱԺ-ում տրանսպորտի եւ կապի նախարարության 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրեց Խաչատուր Քոքոբելյանը:

Arthur AraqelyanՎերջինս նեղսրտեց, որ ՌԴ-ին հանձնած օբյեկտները փոխանակ մեզ փող տան, դեռ մի բան էլ բյուջեից են փող տանում:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հարցրեց. «Հիմա մենք երկաթուղին դարձրել ենք ուղեւորափոխադրող, թե բեռնափոխադրումներ իրականացնող: Եթե իմ հիշողությունը չէր դավաճանում, երբ կոնցեսիայով փոխանցում էինք, ունեինք տեխնիկական լուրջ բազա, ասենք, ունեինք 4000-ից ավելի վագոն, հիմա 100 է իմ իմացած տեղեկությամբ: Հիմա բեռնափոխադրումների ծավալը իջե՞լ է, թե ավելացել է, կամ ուղեւորների թիվը աճե՞լ է, թե՞ ոչ»:

Ayvazyan_qoqobelyanԱրթուր Առաքելյանը նշեց, որ իրենց պարտավորությունն է ուղեւորափոխադրումների վնասները փոխհատուցել, դրա համար են գումար տալիս. «Ինչ վերաբերում է բիզնես գործընթացին, 2015-ին շուրջ 19%-ով նվազել է բեռնափոխադրման ծավալը: Բայց կարող եմ նշել, որ չնայած դրան, պարտավորությունների կատարման մասով Հարավկովկասյան երկաթուղին 102%-ով կատարել է ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչը դրական անդրադարձ է կատարել տեխնիկական ցուցանիշերի վրա, մասնավորապես տեխնիկական անվտանգության ցուցանիշերի, միջին արագության ցուցանիշի վրա»:

Վարդան Այվազյանն էլ, լսելով ծառայությունների մատուցման որակի, վագոնների հետ կապված փոխնախարարի արդարացումները, հեգնեց, թե՝ ներողություն, երեւի մեր երկաթգիծը բարգավաճում է, ու սկսեց ծիծաղել:

Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց՝ «Ես ձեզ հրավիրում եմ Իջեւանի երկաթգծի կայարան, եթե դուք պատկերացնեք, որ դա կայարան է, ուրեմն դուք շատ լավ վիրտուալ պատկերացում ունեք»: Արթուր Առաքելյանն ասաց, որ այդ կայարանը չի գործում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Վատ գաղափար չէ – աւելցնելու ենք նաեւ մեր երեխաները-ինչու չէ նաեւ զինուորները-

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031