ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում մայիսի 28, 29-ին անցկացվեց «Յուրի Պոտապովի հուշամրցաշարը» , որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից: Թվով 16-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելոռուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից:
Ուրախալի է, որ մեր մարզիկներից երկուսը հասան հաջողության. ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում լավագույնն էր, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրհներգը, ծածանվեց հայոց եռագույնը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա